Հայ-ադրբեջանական պատերազմական տարիներին Ադրբեջանից Հայաստան գաղթեցին բազմաթիվ հայեր: Այստեղ նրանք ստացան ժամանակավոր կացարաններ: Իհարկե այսպես նրանց հոգսերը որոշ չափով թեթևանցա, սակայն միայն ասյքանով պետությունը չբավարավեց:

Օրերս Կառավաության որոշման շնորհիվ Երևան քաղաքի Մոլդովական 70 հասցեի հանրակացարանի թիվ 2 մասնաշենքի և Աբովյան քաղաքի «Աբովյանի ճարտարագիտական քոլեջ» ՊՈԱԿ-ի հանրակացարանում բնակվող` 1988-1992 թվականներին Ադրբեջանից Հայաստան բռնագաղած անձանց բնակելի տարածքները կնվիրաբերվեն:

Մասնավորապես, ՀՀ քաղաքացիություն ստացած քաղաքացիների ժամանակավոր կացարանի համար կսկսի սեփականաշնորհման գործընթաց, և այսուհետ բնակարանային հոգսը այս ընտանիքներում կվերանա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել