ՊՆ-ն ցավակցել է ավտովթարի հետևանքով զոհված 3 զինծառայողների հարազատներինSlaq.am-ը գրում է.

ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում մարտի 9-ին Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհված պայմանագրային զինծառայողներ, Կարեն Իշխանի Կարապետյանի, Վահան Մնացականի Ղուկասյանի և Ռուսլան Ռաֆայելի Հարությունյանի հարազատներին և կիսում է կորստյան ծանր վիշտը:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ կայքից։

Հիշեցնենք, որ Երևան-Մեղրի ճանապարհին «Օպել»-ը գլորվել էր ձորը. վարորդն ու երկու ուղևորը մահացել էին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել