Դեռևս 12 դար առաջ Չինաստանում եղել են ստրուկներ, որոնք ունեցել են սափրած գլուխներ, երկաթե ձեռնաշղթաներ ու միշտ կրել են կարմիր շորեր, ինչն ամոթալի պատժի նշան էր: Ստրուկներ դառնում էին գերիները կամ հանցագործները: Լինում էին նաև դեպքեր, երբ ամբողջ շրջանը ստրկացվում էր:
20-րդ դարի սկզբին, սակայն, ազատ հողատարերի և արհեստավորների թվի մեծացումը նպաստեց նրան, որ Չինաստանում ստրկությունն աստիճանաբար վերացավ ու սկսեց հազվադեպ հանդիպել, իսկ 1910թ.-ի մարտի 10-ին այն պաշտոնապես արգելվեց:
Ստրկությունը ձևավորվել է նախնադարյան համայնական հասարակարգի քայքայման հետևանքով և մեծ զարգացման հասել ստրկատիրական հասարակարգում։

1948թ.-ին ՄԱԿ-ն ընդունեց Մարդու իրավունքների համընդհանուր դեկլարացիան, որով արգելվեցին ստրկության և ստրկավաճառության բոլոր ձևերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել