Ես մի բան չհասկացա. ՀՖՖ-ն մեկնաբանել է հավաքականի ֆուտբոլիստ Ռոբերտ Արզումանյանի հայտարարությունը, որով ֆուտբոլիստը նշել էր, թե ինքը էլ չի ցանկանում խաղալ Հայաստանի ազգային հավաքականում, քանի որ այնտեղ իրեն եւ իր թիմակիցներին վիրավորել են:/ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն ասել էր, թե հավաքականում դավաճաններ կան, որ հետայսու/այս բառը Հայրապետյանը չէր օգտագործել/ հավաքական են հրավիրվելու միայն նրանք, ովքեր նվիրված են խաղում/: Արզումանյանն էլ սա համարել է իրեն եւ թիմակիցներին ուղղված վիրավորանք եւ հիմա խաղալու է միայն Կարականդայի Շախտյորում: ՀՖՖ-ն էլ, մեկնաբանելով Արզումանյանի հայտարարությունն ասել է, թե ուրեմն Ռոբերտ Արզումանյանը լավ է հասկացել ՀՖՖ նախագահի խոսքերը... Իսկ ես չհասկացա հետեւյալը. եթե հավաքականի կազմում դավաճաններից եւ ոչ նվիրյալ խաղով աչքի ընկնողներից մեկը հենց Արզումյանն է, այսինքն Ռոբերտ Արզումանյանը հավաքականում նվիրված չէր եւ այսպես էր խաղում, բա որ նվիրվա՞ծ լիներ, ոնց ժարիտ կաներ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել