Ոչ թե քաղաքականությամբ, այլ քաղաքականություն ստեղծող և պարտադրող մարդկանց գործունեությամբ իմ ուսումնասիրություններում իր առանձնահատուկ տեղն օրեր առաջ զբաղեցրեց ԱՄՆ նախկին առաջին տիկին Hillary Rodham Clinton-ը, ով ԱՄՆ նախագահների տիկնանց մեջ առաջին գործիչն է, որ Սպիտակ Տանը հիմնել է նախագահի տիկնոջ աշխատակազմ:
Մարտի 8-ի խորհրդի առթիվ ուզում եմ ձեզ հետկիսվեմ նրա մենագրությունից մի հատվածով, որը վերաբերվում էր Մոնիկա Լևինսկու հետ իր ամուսնու դավաճանությանը և նրա երկընտրանքին՝ պահպանել ընտանիքն ու ամուսնու հեղինակությունը, թե տրվել հանրային կարծիքին և հեռանալ.... և ահա ինչպես է նա հաղթահարում իր կյանքի այդ ծանր ճգնաժամը.

.....Although I was heartbroken and disappointed with Bill, I hadnt decided whether to fight for my husband and my marriage, but I was resolved to fight for my President as his wife. I wanted to wring Bills neck but he was not only my husband, he was also my President and in spite of everything, Bill led America and the world in a way that I continued support.........
(Չնայած ես հիասթափված էի ու սիրտս կոտրված Բիլի արարքից, ես չէի կողմնորոշվում պայքարել հանուն իմ ամուսնու և ընտանիքի, բայց ես վճռեցի պայքարել իմ նախագահի համար որպես նրա կին: Ես ուզում էի խեղդել նրան, բայց նա ոչ միայն իմ ամուսինն էր, այլ նաև իմ երկրի նախագահը և այդ ամենով հանդերձ, Բիլը առաջնորդում էր Ամերիկան և աշխարհը այն ճանապարհով, որին ես շարունակում էի սատարել)
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել