Փախստականների հոսքի հետ մեր քաղաքում շատացան կամավոր տարբեր խմբերն ու նախաձեռնությունները։ Բոլորի մոտ անսպառ ցանկություն՝ օգնել, մոբիլիզացնել ռեսուրսները։ Քաղաքապետարանի ու կամավորների միության կողմից մի շարք հանդիպումներ կազմակերպվեցին.. նպատակը հասկանալու համար թե ով ինչո՞վ ա զբաղվում.. ով ինչի կարիք ունի։ Շատերը մասնակցեցին.. մի որոշ խումբ էլ բոյկոտեց.. գտնվեցին նաև կազմակերպություններ ովքեր նեղացան՝ մեզ չեք հրավիրել ֆոռումներին, ուրեմն մեզ անտեսում եք .. հաշվի չառնելով որ մեր 90 000 քաղաքի համար օր օրի աճող կամավորական միությունների մասին տվյալներ իմանալն ահավոր բարդ ա, տեղ տեղ անհնարին.. հատկապես երբ ԿՄն նախաձեռնությունների մաշտաբները փոքր ա իսկ գործելաոճը ոչ սովորական..
Մի քանի օրից կբացվի կամավորական կենտրոն, որտեղ փախստականներին հնարավորություն կտրվի աշխատել .. արհեստ ստանալ, շփվել իրար հետ։ Հրաշք պռոեկտ ա ու ամենակարևորը անկախ ու քաղաքապետարանից ու քաղաքականությունից հեռու։ Շատ ԿՄներ միավորվեցին գաղափարի շուրջ։ Բայց արի ու տես որ նույնիսկ շատերը սա են բոյկոտում առանց մեկնաբանելու թե ինչո՞ւ ։ Երևի սա մարդկային ա.. Կիսել կիսել ու կիսվել .. իսկ Աստվածներն ու Բաբելոններն իրականում կապ չունեն
բարի կիրակի ձեզ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել