Ուրեմն հասարակական տրանսպորտի մեջ երկու երիտասարդ աղջիկ երկար զրուցում են և բարձրախոս ձայնով, պարզապես զզվեցնող առոգանությամբ, այնպես, որ վարորդը նեռվաբջջային համակարգը ժամանակավորապես off-line ռեժիմի տակ վարում էր....մեկ էլ գալիս է պահը. գեղեցկադեմ դժգուհիներն ասում են, որ վարորդը կանգառում կանգնի: Վարորդը կանգնում է, իրենք իջնում են և վճարում 200 դրամի փոխարեն 140 դրամ, վարորդը` կարգի է հրավիրում` նշում, որ 70 դրամ չի ուղեվարձը, իրենք էլ, բա այդքան ունենք, այդքան ենք տալիս և, չփացնելով, իջնում....և այդ ֆոնին ամբողջ ներտրանսպորտային աուռան վերածվում է միմյանց հայհոյելու, ռազբիրատային թաթերաբեմի....բայց ամենակարևորն այն է, որ ոչ մեկ այդպես էլ չէր կարողանում հասկանալ, թե ով ում կողմից է կամ դեմ....դե իհարկե` գերակայող հանգամանքը մնում էր անփոփոխ` ԵՐԳԻՐԸ ԵՐԳԻՐ ՉԻ....և այդ ֆոնին ուղևորներից մեկը շատ հետաքրքիր մեջբերում արեց. "...հայից լավը չկա, իրա ցավը տանեմ և չի էլ լինի, մենակ ինքնա, որ իր տեսակի մեջ ա և չի էլ փոխվի....ամբողջ աշխարհը կամպյուտըռա սարքում, իսկ մենք խաչքար", - ամենակտրուկ ձևով դադարեցին բոլոր խոսակցությունները, ձայները կտրվեցին, ամբոխը լռեց ամբողջովին...

P.S. եթե վատն էլ ենք, մեկ է` պետք չի թերագնահատել մեր վատը, որի մեջ այնքան լավ բան էլ կա...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել