«Ասում են, թե քաղաքական «վերադասավորություններն» ընթանում են ոչ միայն կուսակցությունների մակարդակում, այլև համատիրությունների։ Հայտնի է, որ ընտրություններն «սկսվում» են համատիրություններից, և բոլոր համատիրությունների նախագահները ՀՀԿ-ականներ են։ «Նախընտրական» այդ պայքարին սկսել է մասնակցել նաև Նիկոլ Փաշինյանի Քաղաքացիական պայմանագիրը՝ սկսելով Ծարավ աղբյուրի ԵՊՀ-ական դասախոսների շենքից (ի դեպ, կառուցվել է Սերժ Սարգսյանի հովանու ներքո), և այդ հարցում ընդդիմադիրներին գործուն աջակցություն է ցուցաբերում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի «սիրելի»՝ անձնական տվյալների վարչության պետ Շուշան Դոյդոյանը։ Սա առաջացրել է դասախոսների տարակուսանքը, վերջիններս շվարած են՝ ի՞նչ անեն, մասնակցե՞ն ընդդեմ ՀՀԿ-ականի կազմակերպված ստորագրահավաքին, թե՞ պաշտպանեն ՀՀԿ-ի շահերը։ Նրանք դեռ չեն մոռացել սահմանադրական փոփոխությունների փաթեթի նկատմամբ ֆիզֆակի ըմբոստության «հետևանքները»»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել