ԱՄՆ նախագահական ընտրությունների փրայմերիզներին հետևում եմ արդեն մեկ ամսից ավելի, մինչ այդ իմ համար մեծ հետաքրքրություն չէր ներկայացնում, ու ամենից ուշադիր հետևում եմ Հանրապետականների առաջատար Դոնալդ Թրամփի քարոզարշավին, ոչ այն պատճառով, որ կիսում եմ նրա հայացքները և գաղափարները, այլ որովհետև անելով շատ ծայրահեղական հայտարարություններ հավաքում ա ավելի ու ավելի շատ ձայներ, ու փաստի առաջ ա կանգնեցրել ոչ միայն Հանրապետական կուսակցության վերնախավին այլ նաև ամերիկյան փորձագիտական հանրությանն ու մեդիային, որոնք չեն հասկանում, թե ոնց կարող է նման ծայրահեղական մոտեցումներ ունեցող մարդը այդքան համակիրներ ձեռք բերել, չէ որ ընդամենը մի քանի ամիս առաջ ոչ մեկ ուղղակի չէր կարող անգամ ենթադրել, որ Թրամփը այդքան առաջ կգնար, կարծում էին ընդամենը մի քանի նահանգներում խոշոր պարտություններ կրելով ուղղակի հետ կկանգնի նախագահ դառնալու մտքից ու դուրս կգա քարոզարշավից!!!
Իմ կարծիքով իրականում Donald J. Trump-ն այնքան ծայրահեղական չի, որքան ներկայանում ա, ուղղակի հասկացել ա, որ ամերիկյան հասարակության մի որոշակի զանգվածի մոտ էդ ծայրահեղականության պահանջը կա, հասարակությունն էդ հատվածն ինքնին ծայրահեղական ա ու ծայրահեղական հայտարարություններ անող նախագահի պահանջ ունի, ինքն էլ որպես փորձառու բիզնեսմեն-միլիարդատեր հասարակությանը առաջարկում ա էն ինչի պահանջարկը հասարակությունն ունի, ու դրա հետևանքով չափավորներ թեկնածուները դոփում են տեղերում իսկ Թրամփն իր ծայրահեղական հայտարարություններով գրանցում արդյունքներ, որոնք զարմացնում են անգամ շատ ամերիկացիների!
Շատերը բացառում են որ նման կտրուկ ու հաճախ ծայրահեղական մարդը կարող է դառնալ ԱՄՆ նախագահ, ես չեմ բացառում, երբ շատերը բացառում էին, որ ԱՄՆ-ն կարող է ունենալ սևամորթ նախագահ ես այդ ժամանակ էլ չէի բացառում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել