Շուտով կկայանա Լևոն Տեր-Պետրոսյանի որդու և Աննա Ավանեսյանի հարսանիքըHraparak.am-ը գրում է.

Հանրային հեռուստաընկերությունում այս տարի ամուսնությունների եւ երեխաներ ունենալու տարի է: Մեր տեղեկություններով, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի որդու՝ Դավիթի, եւ Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհի Աննա Ավանեսյանի հարսանիքը կկայանա ապրիլին: Նրանք նշանադրվել էին, իսկ ամուսնությունը հետաձգվել էր Տեր-Պետրոսյանի՝ ԱՄՆ բուժման մեկնելու պատճառով։

Սա Հանրայինում սպասվող միակ հարսանիքը չէ: Մեկ այլ՝ ոչ պակաս աստղային հարսանիք էլ է սպասվում: Տարեվերջին նշանադրվել էին Հանրային հեռուստաընկերության հաղորդավար, «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը եւ «Լեգալ Լաբ» իրավաբանական գրասենյակի հիմնադիր բաժնետեր, Ծիրանի Մշակութային Հանգույցի ղեկավար Նարեկ Վան Աշուղաթոյանը: Ասում են՝ նրանց հարսանիքը եւս նախատեսված է ապրիլին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել