Exclusive

BlogNews-ին հայտնի է դարձել, որ երգչուհի Ինգա Արշակյանը մայր է դարձել։ Նա ամուսնուն՝ Աշոտին, դուստր է պարգևել։ Երգչուհու առաջնեկը լույս աշխարհ է եկել ժամեր առաջ։

Նշենք, որ երգչուհին ամուսնացել է 2015 թվականի հունիսին։ Իր հարցազրույցներից մեկում Ինգան նշել է, որ մայրությունը հրաշք է: Իր դեպքում միախառնվել են հուզմունքը, ուրախությունը, քնքշությունը, բերկրանքը.

BlogNews-ը շնորհավորում է նորաթուխ ծնողներին, իսկ փոքրիկին մաղթում անհոգ մանկություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել