Ըսի արդահայդվիմ քոմրադ ahousekeeper-ին ըսաձին վերեփերյալ :)

Մի քիչ ֆանտազիրըվըտ անեմ այս թեմայի շուրջ

Մենք ունենք մշակույթ, բայց չունենք մտավորականություն որպես կայացած դասակարգ: ՀՀ դասախոսական կազմի մոտ բացակայում է դասակարգային մտածելակերպը, իսկ վերջին տարիներին նույնիսկ տարրական (կարելի է ասել տաՌՌական :) ) կոլեգիալ էթիկան:

Առանց դրա հնարավոր չի առաջ գնալ: Բացատրեմ ինչի:

Իմ համոզմամբ գիտելիքը ու բարձրագույն կրթությունը պետք է ունենան որոշակի բարձր, եթե կուզեք հոգևոր, ստատուս: Լյումպեն-երևանցին կարող է իրեն թույլ տալ ասել` ես իմ երեխային ուղարկում եմ համալսարան, որ հետո բարձր աշխատավարձ ստանա: Բայց հենց սա դարձավ պետական քաղաքականություն, կրթության ու գիտության ... մաման կլացի... (ավելի դիպուկ էլ կարելի էր ասել իհարկե):  

Այսինքը՝ գիտելիքը ինքնին բարձրագույն արժեք, որը կարիք չունի որևէ արդարացման աշխատավարձի կամ ակաձեմիկի դաչի ու պադավատի տեսքով:

Հիմա արևմուտքում պուոպուլիստ քաղաքական ուժերը ստիպում են համալսարաններին մասնագիտական ժամերի հաշվին դասավանդել այսպես կոչված soft-skills (ասենք Power-Point presentation անել) ու բարձրացնել շրջանավարտների employability-ն: Լուրջ մտածում են արտաքին տեսքի հետ կապված դասերի մասին, չէ՞ որ աշխատանքի ընդունվելուց դա շատ կարևոր է: Այսինքն՝ մեր ԿԳՆ-ն ըստ էության լրիվ բոլոնիական ծիրին մեջ է, հաշվի առնելով հայաստանյան առանձնահատկությունները: Ես չեմ էլ կասկածում, որ ՀՀ employability-ի տեսանկյունից ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետը տալիս է լավագույն կրթությունը իրա soft-skills-երով ու ամեն ինչով:

Գիտելիքի հանդեպ պատշաճ մոտեցման լավ օրինակ է ծառայում իմ կարծիքով հարևան Իրանը: Հատկապես բնագիտական առարկաների և ճարտարագիտության ոլորտում: Մոլլաները աստվածահաճո գործ են հայտարարել գիտությունը: Ինչպես ասեց մի գերմանացի ծանոթ` դա նրանից է որ իրենք անկեղծ հավատացյալներ են ու համոզված են, որ գիտությունը (ասենք string theoryն) ապացուցելու է Աստծո գոյությունը: Հավատացեք որ Իրանում հետաքրքրված են ոչ միայն ատոմային զենքով: Ասենք String Theory-ն տեսական ֆիզիկայի «բեսամթ» տեսական ուղղություն է (մի այլ ձևի «բեսամթ»), որը արի ու տես շատ լավ զարգանում է Իրանում (էնքան լավ, որ արդեն կասկածում եմ դա Մահդիի գալստյան հետ ինչ-որ կապ ունի :)) ): 

Իսլամական Հանրապետությունում գիտության վերջին հաջողությունները գալիս են ապացուցելու, որ հենց այս մոտեցումը կարող է բերել լուրջ արդյունքի: Իսկ employability-ի հետևից ընկնելով՝ նրանք կդառնային կա՛մ Թայլանդ, կա՛մ էլ Բանգլադեշ:

Հետաքրքիր է, որ Իրանի դեսպանների ու բարձր պաշտոնյաների մեջ բավականին մեծ տոկոս են կազմում նախկին գիտնականները, հատկապես բնագիտական ուղղվածության, մինչդեռ եվրոպաներում դրանք հիմնականում 3-ներով իրաբանական ու տնտեսագիտական ֆակուլտետներ ավարտածներն են, առանց գիտական աշխատանքի որևէ փորձի (փոխարենը «ոռ մտնելու» հարուստ փորձով): Այսինքն՝ Իրանում իշխող «հետադիմական» հոգևորականությունը ի դեմս գիտության հասարակության մեջ գտել է վստահելի հենարան, ինչը հակասում է ինկվիզիցիոն եվրոպական պատկերացմանը:

Այսօր մեզ անհրաժեշտ է գիտնականների դաս, որը նվիրված լինի գիտելիքին առանց փոխզիջումների ծառայելու մոտեցմանը: Այսպիսի դասը կձևավորի դասակարգ, որը արդեն «չորով» խոսի բոլորի հետ, իսկ էսօրվա «էլիտայի» (էս կոնտեքստում էդ բառը միմիայն էլիտար ունիտազների հետ կապ ունի) համար սա ամենավտանգավոր բանն է, չէ՞ որ իրենց բալիկները մի օրում կդառնան «կտտցրած ֆանածիկների» պատանդ: 

Դրա համար կարելի է օրինակ ստեղծել զուգահեռ այլընտրանքային Գիտությունների ակադեմիա: Առաջարկվող կառույցը մի քիչ պետք է նմանվի օրենքով գողերի ինստիտուտին. ունենա ակադեմիկոսի համար պարտադիր էթիկայի կանոններ, նշանակի տարբեր բնագավառներում «նայողների» և այլն: Կարևորը որ գիտելիքին ծառայությունից ու ակադեմիական էթիկայից շեղվելու համար վրա հասնի դաժան պատիժ, եթե կուզեք` ակադեմիական «փչացնելու» ակտ: Դատապարտելի արարքների մեջ են մտնում բնականաբար ծանոթով ասպիրանտ ընդունելը, անգրագետ անասունին գիտության թեկնածուի կոչում տալը, էլ չեմ ասում փողով քննություն նշանակելը: Ու ոչ մի բացառություն. ռեկտո՞րն էր ասել էսինչի տղուն 5 դնես, կապ չունի, գործից դուրս գայիր, չդնեիր: Բնականաբար այսպիսի սկզբունքային կոլեգաներին «նեղի մեջ» օգնելու համար պետք է լինի նաև ակադեմիական «աբշյակ»: Այսինքն՝ առաջ է գալիս նաև լուրջ ակադեմիական արհմիության հարցը, որը կարող է գործել «աբշյակին» զուգահեռ:

Եթե հաջողվի ստեղծել այսպիսի կառույց, ապա դրա հիման վրա մի քանի տարուց հնարավոր կլինի ստեղծել նոր համալսարան: Վատ չէր լինի, եթե Հայ Առաքելական Եկեղեցին ստեղծեր Հայ Առաքելական Համալսարան, ասենք Աշտարակի ու Օշական գյուղի մոտ կամ Զանգեզուրում (Դիլիջանում ասում են լավ չի, անձրևոտ ա :)): Խոսքը իսկական համալսարանի մասին է, բժշկական-կենսաբանական, բնագիտական-ճարտարագիտական և հումանիտար բաղկացուցիչներով: Դե բնական է, որ հումանիտար հատվածը պետք է գործի Հայ Առաքելական Եկեղեցու գաղափարախոսության շրջանակներում:

Էդքան խոսում են Սփյուռքի ներուժից, դե թող սարքեն ու ասեն, որ Սփյուռքի ողջ ներուժը դրվում է ի օգուտ այս նախագծի: Դասախոսական կազմի 30-50% էլ թող հայեր չլինեն, կարևորը լավ մասնագետ լինեն: Համալսարանը պետք է նաև նպատակ դնի ստեղծված պատմական իրավիճակում գիտության տարբեր ոլորտներում (ասենք տնտեսագիտության մեջ) նոր լուծումներ ու մոտեցումներ առաջ քաշելու:

Այս նախագիծը Հայ Առաքելական Եկեղեցու համար կարող է դառնալ համաշխարհային գլոբալ մարտահրավերներին ընդառաջ գնալու, իր Առաքելականությունը ևս մի անգամ հաստատելու երևի թե լավագույն միջոց:


Մի խոսքով, կամռադիս շատ կոնկրետ ու առարկայական առաջարկները լրացնեմ այսպիսի էլի կոնկրետ, բայց ուտոպիստական մտքերով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել