Օրեր առաջ հաղորդավար Արտավազդ Ամիրյանը կնոջ՝ Մարիամ Ամիրյանի և 5-ամսական դստեր՝ Օվսաննայի հետ մեկնել է ԱՄՆ։ Փետրվարի 20-ին հաղորդավարը ֆեյսբուքյան իր էջում նշել է, որ տեղափոխվել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաք։

BlogNews-ը կապ հաստատեց Արտավազդի հետ՝ պարզելու, որո՞նք են մեկնելու պատճառները, արդյոք նա էլ է արտագաղթել Հայաստանից։ Արտավազդը միայն նշեց, որ որոշակի գաղափարներով ու ծրագրերով են մեկնել ԱՄՆ, սակայն այլ հարցերի չպատասխանեց։

Նշենք, որ Արտավազդն արդեն իսկ իր բիզնեսն ունի ԱՄՆ-ում. հաղորդավարի տնօրինած «SlideArt Media Holding»-ն իր մասնաճյուն է բացել ԱՄՆ-ում։ Արտավազդը նշել է, որ այն ԱՄՆ-ում հայկական առաջին ընկերությունն է, որը զբաղվում է հարսանեկան միջոցառումների կազմակերպմամբ։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել