Կատուները դասվում են աշխարհում ամենատարածված ընտանի կենդանիների շարքին: Կատուների գները տարբերվում են՝ պայմանավորված հազվագյուտ և ազնվացեղ լինելով: Ահա ամենաթանկարժեք կատուների ցեղատեսակների ցանկը:

10. Բրիտանական կարճամազ

interesting  Top 10 Most Expensive Cat Breeds in the World

Գինը: 500 - 1500$

Բրիտանական կարճամազը 10-րդ ամենաթանկ կատուն է: Այն Միացյալ Թագավորությունում գրանցված ամենաճանաչված կատուներից է: Այս ցեղատեսակը ունի հաստատուն բնավորություն, որը նրան կատարյալ է դարձնում բնակարանում պահելու համար:

9. Սքոթիշ-ֆոլդ կամ շոտլանդական կախականջ կատու

interesting  Top 10 Most Expensive Cat Breeds in the World

Գինը: 200 - 3000$

Սքոթիշ-ֆոլդը ամենապահանջված ցեղատեսակներից մեկն է գրավիչ ֆիզիկական տվյալների և ընկերասիրության շնորհիվ: Այս կատուների ձագերը սովորաբար ավելի թանկ են, քան մնացած ամենատարածված ցեղատեսակների ձագերը:

8. Սֆինքս

interesting  Top 10 Most Expensive Cat Breeds in the WorldԳինը: 300 - 3000$

Ցանկում հաջորդը սֆինքսն է: Սֆինքսը անմիջապես աչքի է ընկնում իր մազածածկույթի բացակայությամբ և պահանջում է հատուկ խնամք:

7. Ռուսական կապույտ կատու

interesting  Top 10 Most Expensive Cat Breeds in the WorldԳինը: 400 - 3000$

Վեցերորդ տեղում է ռուսական կապույտ կատուն: Այս կատուները շատ խաղաղասեր են, հետաքրքրասեր և խելացի:  Նրանք նաև շատ լավ հարմարվում են այլ ընտանի կենդանիների և երեխաների հետ:

6. Պետերբոլդ

interesting  Top 10 Most Expensive Cat Breeds in the WorldԳինը: 1200 - 5000$

Այս կատուն արևելյան կարճամազ և դոնսկոյ ցեղատեսակների փորձարարական սերման արդյունք է: Հետաքրքրասեր, խելացի և ակտիվ կատուն ունի նրբագեղ, վայելչակազմ արտաքին տեսք և մյուս ընտանի կենդանիների հետ ապրում է շատ համերաշխ:

5. Պարսկական կատուinteresting  Top 10 Most Expensive Cat Breeds in the WorldԳինը: 500 - 5500$

Հինգերորդը պարսկական կատուն է: Այն նաև գլխավորում է աշխարհում ամենաճանաչված կատուների ցանկը:

4. Ալլերկա հիպոալերգիկ կատու

interesting  Top 10 Most Expensive Cat Breeds in the WorldԳինը: մոտ 6000$

Այս կատուները իրականում առանձին ցեղատեսակ չեն, այլ ուղղակի համարվում են Lifestyle Pet-ի գենետիկական ուսումնասիրությունների արդյունքը: Բոլորը միասին պայմանականորեն անվանվում են «ալլերկա»: Գիտնականները փորձել են հեռացնել կամ ապաակտիվացնել այն գենը, որը մարդկանց մոտ կատուներից ալերգիայի պատճառ է հանդիսանում:

3. Բենգալյան կատու

interesting  Top 10 Most Expensive Cat Breeds in the WorldԳինը: 1000 - 25000$

Չափազանց գեղեցիկ ու գրավիչ այս ցեղատեսակը ընտանի կատվի և ասիական ընձառյուծ կատվի հիբրիդն է:

Խաչասերումից 3 սերունդ հետո այն ձեռք է բերում ընտանի կատվին բնորոշ խառնվածք:

2. Սավաննա

interesting  Top 10 Most Expensive Cat Breeds in the WorldԳին: 1500 - 50000$

Սավաննան նույնպես ընտանի կատվի հիբրիդ է: Այն ստացվել է սերվալի և ընտանի կատվի սերումից: Իրենց հավատարմությամբ սավաննա կատուները նման են շներին: Եվ բացի այդ շատ խելացի են:

1. Աշերա

interesting  Top 10 Most Expensive Cat Breeds in the WorldԳին: 15000 – 100000$

Աշերան նույնպես աֆրիկական սերվալի, ասիական ընձառյուծ կատվի և ընտանի կատվի հիբրիդ է:

Այն շատ խելացի է, նուրբ ու հավատարիմ:

Ցեղատեսակի իրական լինելը կասկածի տակ է դրվում, քանի որ բոլոր հայտնի աշերա կատուների ԴՆԹ անալիզը ցույց է տվել նրանց նմանությունը սավաննա կատուներին: Չնայած դրան՝ աշերան վաճառվում է 4 անգամ ավելի թանկ, քան սավաննան:

Աշերան երևի թե աշխարհի ամենահազվագյուտ ցեղատեսակն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել