новый коллажWnews.am-ը գրում է.

Այսօր բոլոր խանութներում կարելի է գտնել դիմահարդարման մաքրման համար նախատեսված բազմաթիվ միջոցներ. կաթիկ, տոնիկ, լոսյոն եւ այլն։ Դրանցից շատերը սկսում են մրմրացնել աչքերը կամ վատ են մաքրում շպարը… իհարկե խոսքը ոչ բոլոր միջոցների մասին է։

Իդեալական միջոցի փնտրտուքները երկար կարող են տեւել եւ ստիպել ծախսել մեծ գումարներ։

Wnews.am-ն առաջարկում է շպարից ազատվելու միջոցներ, որոնք հեշտությամբ կարող եք պատրաստել ինքներդ։ Բացի այն, որ դրանք շատ լավ են մաքրում շպարը, իրենց մեջ չեն պարունակում քիմիկատներ։

1. Գամամելիսի հիմքով պատրաստված միջոց աչքերի շպարից ազատվելու համար

Կոսմետոլոգիայում գամամելիսը հայտնի է մաշկը բացացնելու եւ թարմացնելու, ինչպես նաեւ ուռածությունը հանելու հատկություններով։ Այնպես որ աչքերի մաքրման համար նախատեսված գամամելիսի հիմքով այս միջոցը կօգնի ազատվել ոչ միայն կայուն թարթչաներկից, այլ նաեւ աչքերի տակի սեւ շրջանակներից։

Բաղադրիչներ.

2 ճաշի գդալ գամամելիսի լուծույթ, որը կարող եք գտնել դեղատանը

2 ճ. գդալ ցանկացած կոսմետիկ յուղ  (զեյթունի, նուշի, ժոժոբայի եւ այլն)

2 ճ. գդալ մաքուր ջուր

Բոլոր բաղկացուցիչները խառնեք համապատասխան տարրայի մեջ եւ լավ խառնեք։ Պատրաստի միջոցը օգտագործեք նույն կերպ, ինչ խանութից գնված շպարը մաքրող միջոցները։

56cd0f828f826

2. Մաքրող միջոց ժոժոբայի յուղի եւ E վիտամինի հիմքով

Ժոժոբայի յուղը ոչ այնքան յուղ է, այլ ավելի շուտ թաց ոսկ։ Այն յուրահատուկ փափկեցնող միջոց է, որը չի առաջացնում գրգռվածություն։ Կոսմետոլոգիայում  Е վիտամինը հաճախ անվանում են «երիտասարդության վիտամին»։ Այն ուժեղ հակաօքսիդանտ է, որը նպաստում է մաշկի ռեգեներացիային։ Այս միջոցը կօգնի ազատվել ոչ միայն շպարից, այլ նաեւ կնճիռներից։

Բաղադրիչներ.

50-60 մլ ժոժոբայի յուղ

1 դեղապատիճ (капсула) Е վիտամին

ոչ թափանցիկ տուփ

Յուղի մեջ խառնեք E վիտամինը եւ ստացված զանգվածը լցրեք մուգ տուփի մեջ. սա պարտադիր պայման է, քանի որ լույսի ներքո ժոժոբայի յուղը հեշտությամբ կարող է փչանալ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել