image1

1915 թվականի օգոստոսի 7-ին, երբ Եվրոպայում մոլեգնում էր Առաջին աշխարհամարտը, տեղ գտավ ռուսական բանակի պատմության ամենափառահեղ սխրանքներից մեկը, որի մասին անարդարացիորեն մոռացվել է։ Պատմության մեջ այն մտավ «Մեռելների գրոհ» անունով։
Այդ օրը գերմանացիները, սովորության համաձայն, հետևակը գրոհի նետելուց առաջ, թունավերո գազեր էին արձակում հակառակորդի դիրքերի վրա ու կոնցենտրացված քլոր գազը սպանում էր հակառակորդի այն զինվորներին, ովքեր հակագազ չունեին։ Սովորաբար, նման մշակումից հետո, ճակատի այդ հատվածում ոչ ոք ողջ չէր մնում, բայց օգոստոսի 7-ին եղավ ֆանտաստիկ մի դրվագ․․․

226-րդ Զեմլյանյան գնդի 13-րդ վաշտը, իսկ ավելի ճիշտ՝ այն, ինչ մնացել էր վաշտից գազային գրոհներից հետո, ամբողջովին բեկեցին պատերազմների պատմությունն ու ապացուցեցին, որ անգա, ամենաարդյունավետ թունավոր գազերը չեն կարող կոտրել իսկական ռազմիկի ոգին։ Երբ գերմանացիների զորաջոկատները սկսեցին մոտենալ գազերով թունավորված ռուսական խրամատներին, թանձր կանաչ քլորային մառախուղի միջից անսպասելիորեն սկսեցին դուրս վազել ռուս «մեռելները»։ Մի քանի տասնյակ զինվորներ՝ դեմքները կտորներով փաթաթած ու ամբողջովին արյան մեջ կորած, մերձամարտի նետվեցին՝ ցանկանալով սվինահարել գերմանացիներին։ Վազելիս նրանք հազում էին ու այդ ընթացքում նրանց բերաններից ժայթքում էին սեփական թոքերի կտորները, բայց ռուսները շարունակում էին առաջանալ։

60 ռուս զինվորներ՝ անտեսելով մահն ու ցանկացած տրամաբանություն, իրենց նետեցին 7000 գերմանացիների վրա ու իրենց տեսքով իսկ խուճապ առաջացրեցին գերմանացիների մոտ, ովքեր սկսեցին հետ փաախնել՝ սարսափելի խուճապի մեջ։ Արդյունքում, նրանք լռվում էին սեփական ամրալարերի վրա ու տրորվում էին իրենց հետևից վազող զինակիցների կողմից։ Սարսափահար գերմանական զորախմբին սիստեմատիկ ոչնչացնում էր ռուսական հրետանին, որը շարունակում էլ աշխատել կանաչ մառախուղի խորքից։

Ամեն կենդանի բան մահանում է քլորի թունավոր գազերից ու այդ մի քանի տասնյակ քաջերն էլ մահացան, բայց նրանք ապացուցեցին, որ մահը միշտ չէ, որ կարող է լինել պարտության պատճառ։ Ասում են, թե հենց այս դրրվագից էլ ծմվել է «Ռուսները երբեք չեն հանձնվում» լեգենդար արտահայտությունը․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել