Երբ Հայաստանի թագավորն էր Հռոմի դրածո Սոհեմոսը, մ․թ․161թ․-ին պարթև գահակալ Խոսրով 3-րդը ներխուժում է Հայաստան, իրեն համակրող Հայոց վերնախավի որոշ հատվածի օգնությամբ գահընկեց անում Սոհեմոսին և Հայոց գահին նստեցնում Բակուրին։ Եկեղյաց գավառի տարածքում 161թ․-ին տեղի է ունենում ճակատամարտ հայ-պարթևական զորքերի և հռոմեական բանակի միջև, որն ավարտվում է հայ-պարթևական ուժերի փայլուն հաղթանակով և հռոմեական բանակի ջախջախմամբ։ Այնքան մեծ է լինում այդ ճակատամարտի արձագանքը հռոմեական պատմության վրա, որ, հետագայում, հռոմեացիները ճակատամարտի օրերը՝ փետրվարի 29,30-ը, հանում են հռոմեական տոմարից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել