Անցած գիշեր խախտվել է Սիրիայում հրադադարի ռեժիմը: Մոտ 100 թուրք զինյալներ Թուրքիայից ներխուժել են Սիրիայի տարածք և փորձել համաձայնության գալ այլ ավազակախմբերի հետ Թել Աբյադ քաղաքի հյուսիսային շրջանում գտնվող բնակավայրերից մեկում (Ռաքքա քաղաքից 82 կմ հյուսիս):
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է,որ զինյալների գործողություններին աջակցել է թուրքական հրետանին: Սակայն փետրվարի 28-ի առավոտյան քրդական զորքերին հաջողվել է դուրս շպրտել նրանց զբաղեցրած տարածքներից: Ընդամենը մեկ օրվա ընթացքումարձանագրվել է հրադադարի 9 խախտում սահմանին,այդ թվում նաև Լաթաքիա նահանգում,որտեղ սիրիական բանակը շարունակում է հարձակումը Ալ-Նուսրայի շրջանում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել