Մի օր փող ունենամ /ասենք մոտ 400 000 դրամ/ տեսնելու եմ՝ որտեղա ավելի շատ փիառվող ու հասարակական ուշադրության կենտրոնում գտնվող բարեգործական ծարգիր ու միանգամից բարեգործություն եմ անելու, որից անմիջապես հետո էտ փողը նկարեմ դնեմ ՖԲ գրեմ.
«Այսօր բարեգերծություն կար, 400 000 տվեցի էտ բարեգործությանը».... ու կայքերը նյութեր կգրեն. «Անկախ Հայաստանը 400 000 դրամ փող տվեց բարեգերծությանը» ու ՖԲ անհատները, իրար հերթ չտալով, կտարածեն էտ նյութերը ու կգրեն. «ապրի այս հայրենասերը» ու այդպես էլ ոչ մեկ չի հասկանա, որ էտ 400 հազարը իմ կողմից փիառ անուղղակի հիասքանչ ներդրում էր՝ անունս բարձրացնելու համար, որի «եկամուտը» կանցնի 4 մլն դրամը։ :)
Բարեգործությունը մեր երկրում դարձել է «տեղին ներդրում»... փչացնելով էտ բառի գլխավոր իմաստը՝ բարի գործ կատարելը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել