Գյումրու քաղաքապետի անունից Տիգրան Համասյանին ոսկե մեդալ շնորհվեցSlaq.am-ը գրում է.

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ոսկե մեդալ է շնորհել աշխարհահռչակ դաշնակահար Տիգրան Համասյանին, ով այսօր Գյումրիի տնակային թաղամասում բարեգործական համերգ էր տալիս, որի ընթացքում իրականացվող դրամահավաքի հասույթը պետք է ուղղվի գյումրեցի անօթևաններին բնակարաններով ապահովելուն։

Գյումրիի քաղաքապետի որոշման մեջ, որը կարդաց քաղաքապետարանի պաշտոնյաներից մեկը, ասվում է.

«Հաշվի առնելով ջազային և հոգևոր երաժշտության զարգացման բնագավառներում ունեցած զգալի ներդրումը, միջազգային հեղինակությունն ու համբավը, անսահման նվիրվածությունն իր ծննդավայր Գյումրիին և գյումրեցիներին, հայրենի քաղաքը միջազգային մրցույթներում ու փառատոներում հանրահռչակման գործում ունեցած նշանակալի ավանդը, ինչպես նաև մարդասիրական, բարեգործական ակտիվ գործունեությունը, և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով, որոշում եմ՝ աշխարհահռչակ ջազ դաշնակահար Տիգրան Համասյանին պարգևատրել Գյումրու քաղաքապետի ոսկե մեդալով»,-ընթերցվեց քաղաքապետի որոշումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել