Իրանական ամենակարևոր լրատվական հեռուստաալիքով երկրի գավառների բնակիչներին ընտրությունների վերաբերյալ արտահայտվելու նպատակով ավելի շատ ժամանակ հատկացրեցին, քան Բաքվի բռնապետի այցի լուսաբանմանը:

Ասում են, մեր մեդիա տիրույթում որոշակի անհանգստություն է եղել այդ այցի կապակցությամբ՝ ընդհուպ մինչև այն, թե «Իրան-Ադրբեջան երկաթուղին գրեթե բացվեց» կամ «Իրանը Կասպիցի իր հատվածը նվեր տվեց Ադրբեջանին»:

Ասեմ, որ իրանցիներն այդ մասին տեղյակ չէին, իսկ ոմանք նույնիսկ պնդում էին, որ Ադրբեջանի սանձարձակ պահվածքի դեպքում արժե Արցախի սահմանը հասցնել մինչև Աստարա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել