Pastinfo.am-ը գրում է.
Ամերիկյան գիտնականները հայտարարել են՝ Հարավային Կալիֆորնիային սպառնացող կործանիչ երկրաշարժի մասին:
 
Մեքսիկացի գիտնականների և Կալիֆորնիայի համալսարանի մասնագետների կատարած համատեղ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ստորգետնյա բազմաթիվ խզվածքներն այս տարածքում կարող են տարածվել «դոմինո»-ի էֆեկտով` աննախադեպ աղետի պատճառ դառնալով:
 
Հետազոտության հեղինակները հանգել են եզրակացության, որ Կալիֆորնիայի տարածքում երկրակեղևի խզվածքները վերջին տարիների ընթացքում խիստ շատացել են, և որ մեկ ուժեղ երկրաշարժն այստեղ կարող է միանգամից մի քանի այլ օջախներ ու շղթայական ռեակցիա առաջացնել` միաժամանակյա մի քանի երկրաշարժեր հրահրելով:
 
Իսկ այս տարածքում, գիտական շրջանակներին քաջ հայտնի Սան-Անդրեաս խզվածքում, երկրակեղևի հնարավոր տատանումներն ամերիկացի գիտականները նահանգի համար ուղղակի «արմագեդոն» են որակել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել