«Խորհրդարանական ընտրություններին մեկ տարի դեռ կա, բայց և իշխանական, և ընդդիմադիր ճամբարներում նախընտրական տրամադրություններ են։ Բոլորը փորձում են սեփական գլխի ճարը տեսնել, հասկանալ ով կարող Է երաշխիք տալ, որ հաջորդ խորհրդարանում Էլ պատգամավորի ցանկալի աթոռին տեր կկանգնեն։


Խորհրդարանական ընդդիմադիրներից ոմանք արդեն իշխանական խողովակներով կարողացել են «կորզել» որոշ հավաստիացումներ, մյուսներն էլ այդ ճանապարհի վրա են։ Այս «առաքելության» իրագործման փուլում Է նաև ՀԱԿ   խմբակցության  անդամ  Գագիկ Ջհանգիրյանը։ Մեր տեղեկություններով, վերջինս փորձում Է անձամբ իշխանական վերին օղակից վստահեցումներ ստանալ, որ խորհրդարանում իր տեղն «ապահովագրված» կլինի։ Ի դեպ, նույն տեղեկությունների համաձայն, նրան ՀԱԿ-ում վաղուց ընկալում են որպես իշխանության «մարդ» և նրա հետ կապված «ծրագրեր» չունեն»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել