Ուշագրավ իրադարձությունների բացակայության պայմաններում ստեղծվում են նոր պսևդո-իրադարձություններ, մտացածին դավադրություններ, զանազան ինտրիգներ: Ու խնդիրն այն է, որ տեղեկատվության նման առատության ու անվերջ կլոնավորման պայմաններում կորչում է այդ տեղեկատվության ինչպես իմաստը, այնպես էլ անհրաժեշտությունը: Երբ լրագրությունը դառնում է ինքնանպատակ, իսկ լրագրողը ոչ թե լուսաբանում է իրադարձությունը, այլ ստեղծում է իրադարձություն, ապա վաղ թե ուշ մարդիկ կարող է ուղղակի էլ չհետաքրքրվեն լրագրողի ստեղծած արտադրանքով, ուղղակի դադարեն անօգուտ ու անիմաստ տեղեկատվություն սպառել...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել