Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայի առաջնորդ Բաշար Ալ-Ասադի հետ քննարկել է Մոսկվայի և Վաշինգտոնի միջև Սիրիայում համաձայնեցված զինադադարի պայմանները: Ասադը հաստատել է այս առաջարկությունը որպես կարևոր քայլ խնդրի կարգավորման համար:Նա մասնավորապես հաստատել է Սիրիական կառավարությունների պատրաստակամությունը խթանելու զինադադարի հաստատմանը: Պուտինն ու Ասադը կարևորել են անհրաժեշտությունը շարունակելու պայքարը «Իսլամական պետության» և այլ ահաբեկչական խմբերի դեմ: Դեռևս փետրվարի 22-ին Վաշինգտոնն ու Մոսկվան պայմանավորվել էին Սիրիայում հակամարտող կողմերի միջև ժամանակավոր զինադադարի կնքմանը:
Փետրվարի 24-ին ԱՄՆ Պետքարտուղարությունը հանդես է եկել հայտարարությամբ,որ հրադադարի ռեժիմը երկու երկրների միջև ուժի մեջ կմտնի փետրվարի 27-ին` տեղական ժամանակով կեսգիշերին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել