Մինչ Սովետական Միության փլուզումը փետրվարի 23-ը՝ Կարմիր բանակի օրը, տոնվում էր որպես Տղամարդանց տոն: Մինչ օրս էլ, սակայն, սովետական բանակում ծառայած վետերանները գնում են «Հաղթանակ» զբոսայգի և ծաղիկներ ու ծաղկեպսակներ դնում Հայրենական պատերազմում զոհվածների «Անհայտ զինվորի գերեզմանի» անմար կրակի մոտ: Ընդունված էր համարել, որ 1918թ. փետրվարի 23-ին Կարմիր գվարդիայի ջոկատներն առաջին անգամ հաղթանակ տարան կայսերական Գերմանիայի դեմ: Հենց այդ առաջին հաղթանակներն էլ դարձան «Կարմիր բանակի ստեղծման» հիմքերը: 1922 թվականին այդ օրը պաշտոնապես հայտարարվեց Կարմիր բանակի օր: Ավելի ուշ ԽՍՀՄ-ում փետրվարի 23-ն սկսեցին նշել որպես Խորհրդային բանակի և ռազմածովային նավատորմի համազգային օր: Խորհրդային միության փլուզումից հետո այդ օրը վերանվանվեց Հայրենիքի պաշտպանի օր: Որոշ մարդկանց համար փետրվարի 23-ը, այնուամենայնիվ, օրն է բոլոր այն տղամարդկանց, ովքեր ծառայում կամ ծառայել են բանակում կամ այլ ուժային կառուցում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել