Yn.am-ը գրում է.

Լուսավորությունն այն է, երբ մարդ դուրս է գալիս անչափահասության վիճակից, որում գտնվում է իր մեղքով: Անչափահասությունը` առանց կողքից ինչ-որ մեկի ղեկավարության սեփական դատողականությունից օգտվելու անկարողությունն է: Անչափահասությունն իր մեղքով. դա այն է, որի պատճառը ոչ թե դատողականության անբավարարությունն է, այլ` առանց կողքից ինչ-որ մեկի ղեկավարության դրանից օգտվելու վճռականության և քաջության պակասը: Sapere aude! – քաջություն ունեցիր օգտվելու սեփական խելքից: Հետևաբար, այս է Լուսավորության նշանաբանը:

Ծուլություն և վախկոտություն. ահա պատճառներն այն բանի, որ մարդկանց այդքան մեծ մասը, որոնց բնությունը վաղուց արդեն ազատել է ուրիշի ղեկավարությունից (naturaliter maiorennes), այնուամենայնիվ, ամբողջ կյանքի ընթացքում հոժարակամ անչափահաս է մնում. այդ նույն պատճառներով ուրիշներն այդպես հեշտությամբ յուրացնում են նրանց խնամակալը լինելու իրավունքը: Չէ՞ որ այնքան հարմար է անչափահաս լինելը: Եթե ես ունեմ գիրք, որը մտածում է իմ փոխարեն, եթե ես հոգևոր հովիվ ունեմ, որի խիղճը կարող է փոխարինել իմին, և բժիշկ, որն ինձ այսինչ կենսակերպն է նշանակում և այլն, ապա ինչո՞ւ պետք է ես ինձ անհանգստություն պատճառեմ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել