Ի տարբերություն բազմաթիվ կոսմետիկ քսուքների միջոցով կատարվող մերսումների` մեղրով մերսումները հիանալի արդյունք են տալիս, քանի որ մեղրն ամբողջովին բնական նյութ է և որոշակի կենսացիկլ է ապրում մարդու մաշկի վրա՝ փոխում գույնը, խտությունը և այլն։

Որպես կանոն, մաշկի վրա քսելիս մեղրն ավելի է խտանում,որի արդյունքում մեծանում է տրորման գործակիցը և, հետևաբար, մերսման արդյունավետությունը։ Միևնույն ժամանակ, մեղրն ունի հակացելյուլիտային ազդեցություն, քանի որ նպաստում է ճարպային շերտերի բարակեցմանն ու մաքրում է հյոավածքներն ավելորդ ճարպից։

Որոշակի տեխնիկայի կիրառության դեպքում մեղրով մերսումը կարող է լավ ազդեցություն ունենալ նաև ներքին օրգանների՝ օրինակ՝ ստամոքսի,կերակրափողի, լյարդի վրա։ Ի դեպ, մեղրով մերսումր պահանջում է մարդու մկանային և անոթային համակարգերի նախնական աղապտացիա։

Եթե մերսումից հետո մաշկի վրա կապտուկներ են առաջանում, դա վկայում է ոչ թե մերսման արդյունավետության մասին, ինչպես թյուրիմացաբար կարծում են շատերր, այլ մերսող մասնագետի ցածր որակավորման, անհմտության մասին։

Ճիշտ է, մեղրով մերսումը որոշակիորեն ցավոտ գործրնթաց է, սակայն այն չպետք է վերածվի տանջանքի։ Հենց դրանից խուսափելու համար էլ մարդու մարմինը մերսման ցիկլից առաջ մասնագետի հսկողությամբ նախապատրաստական փուլ է անցնում։

4

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել