«Այդ ի՞նչ աւելի մեծ վտանգ է սպառնում հասարակութեանը քան ստորին դասերի թանձր տգիտութիւնը, որից ծնում են ամէն տեսակ անկարգութիւններ։ Այս բոլոր չարիքների առաջն առնելու համար՝ պէտք է անշուշտ լուսաւորութիւն տարածել։ Վերցրէ՛ք ուսումնարանաը, և կարգը պահպանելու համար ուրիշ ոչինչ չէ մնում՝ բայց եթե բանդն ու կախաղանը. երկուսից մէկը պէտք է ընտրել՝ կամ դահիճը, կամ ուսուցիչը»։

«Ազգային կրթություն», Ստեփանոս Պալասանյան

P.S. Հետաքրքիր է, որ մեր նախնիները, կրթության ծրագիր մշակելու և առաջարկելու համար ի թիվս այլ հարցերի՝ մշտապես ուսումնասիրել են նաև միջազգային փորը։ Իսկ մենք՝ ներկա սերունդը, «միջազգային փորձից» բացի ուրիշ ոչնչի գրեթե ուշադրություն չենք դարձնում։ Այնինչ, էնքան հետաքրքիր լուծումներ կան մեզ ժառանգված, որ էլ ասելու չի։ Ափսոս է ուղղակի այդ գիտելիքը, որ մնում է գրադարաններում։ Շատ ափսոս է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել