Քրդերն այսօր պայքարում են հողերի համար, որոնք երբեք իրենցը չեն եղել, բայց նրանց ծավալած կատաղի պայքարը խոսում է այն մասին, որ նրանք մտադիր չեն ետ կանգնելու իրենց նպատակից, այսինքն՝ պատրաստվում են թուրքերից խլել հողեր, որոնք թուրքերը խլել են հայերից, բայց մի տարբերություն կա, թե թուրքերը, թե քրդերը եկվորներ են, և նրանց պայքարն անիմաստ է, քանի որ պայքարում են Հայկական Լեռնաշխարհի մի մասին տիրանալու համար, կոնկրետ մի մաս, որի բուսականությունն արդեն 100 տարուց ավելի սնվում է հայկական արյունով: Բայց փաստը մնում է փաստ, հայերն այսօր լուռ են նայում են, թե ինչպես են թուրքերն ու քրդերը կռվում իրենց հայրենիքը մասնատելու համար, իհարկե մեզ ձեռնտու է, երբ թուրք-քրդական բախումներ են տեղի ունենում, բայց այդ բախումների ընթացքում խորապես տուժում է հայկական մշակույթը, համենայն դեպս այն չնչին պատառիկները, որոնք պահպանվել են թուրքական իշխանությունների կողմից ձեռնարկված հայ մշակույթային սպանդից հետո:
Հայերը լուռ են, քրդերը կռվում են: Թեև վերը նշեցինք, որ հայկական հողերի համար ծավալված թուրք- քրդական բախումներն անիմաստ են, բայց Մովսես Խորենացին իր Հայոց Պատմություն աշխատության մեջ մի դիպուկ միտք է արտահյտել, որն այսօր էլ արդիական է և այս հարցին սպառիչ պատասխան է, «Քաջերի սահմանը նրանց զենքն է, որքան կտրում է, այնքան էլ գրավում է»:

Վերջում մեջբերենք նաև Խորենացու մտքերից ևս մեկը, և հույս ունենանք, որ մի օր կվերականգնվի պատմական արդարությունը, հույսը վերջինն է մեռնում և շատ հազվադեպ, բայց հույսը հիասթափվում է իր տիրոջից ու մենակ թողնում նրան, եթե տերն ապիկար է.
«Թեպետ մենք փոքր ածու ենք, թվով սահմանափակ և զորությամբ տկար. շատ անգամ օտար թագավորություններից նվաճված, սակայն մեր երկրում էլ քաջության շատ գործեր են կատարվել՝ գրի ու հիշատակության արժանի...»։ Մ.Խորենացի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել