Ամազոնից ոչ շատ հեռու ապրում էր մարդակերների ցեղը: Աստիճանաբար նրանք կերան ցեղակիցների մեծ մասին, ու մնաց երկու-երեք հարյուր հոգի: Հետո էլի իրար սպանեցին ու կերան: Եվ ահա օրերից մի օր այդ կողմերում աշխատելու եկավ ավետարանական քարոզիչը: Եվ ի զարմանս վերջինի` ցեղապետը խոսեց նրա հետ հրաշալի մաքուր անգլերենով: Քարոզիչը հուզված բացականչեց.
- Ախր ինչպե՞ս, դու փայլուն տիրապետում ես անգլերենի, նույնիսկ օքսֆորդյան նկատելի բարբառ ունես, ու դրանով հանդերձ` դեռ մարդակեր ե՞ս:

- Այո, - հպարտորեն ասաց ցեղապետը, - ես իսկապես Օքսֆորդն եմ ավարտել ու շատ բան եմ այնտեղից սովորել: Ճիշտ է` մենք առաջվա պես մարդակեր ենք մնացել, բայց հիմա օգտվում ենք դանակ-պատառաքաղից: Ես դա սովորեցի համալսարանում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել