Քանզի Անգլիայի թագավորական պալատներում աման լվացող աշխատելու իմ առաջարկը արձագանք չգտավ, թազա գործ եմ առաջարկում... Ամերիկյան զբոսաշրջային ընկերություններից մեկը տարեկան 35 հազար դոլար է խոստանում հետեւյալ աշխատանքի համար... Դուք պետք է ընկերության հաշվին ճամփորդեք աշխարհի տարբեր երկրներով՝ Իսպանիա, Թուրքիա, Եգիպտոս եւ այլն եւ այցելեք այնտեղի ջրաշխարհները, իսկ հետո մանրամասն զեկույց գրեք՝ այդ ջրաշխարհների առավելությունների եւ թերությունների մասին... Պատկերացնում եք՝ ուրիշները փող են տալիս այդ ջրաշխարհներն այցելելու համար, իսկ ձեզ փող են առաջարկում այդ ջրաշխարհներում զվարճանալու համար... Եթե այս առաջարկից էլ եք հրաժարվելու, ուրեմն դուք հաստատ միտք ունեք նախագահ դառնալ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել