Կարդացի այս նյութը եւ ուզում եմ ասել, որ վանաձորցի արվեստագետները «Լորդից» ոչինչ էլ չեն պահանջում... Լավ կլիներ՝ նյութի վերնագիրը փոխեին...
Անդրադառնալով 1in.am-ի ֆեյսբուքյան էջի գրառման (որը չգիտեմ ինչի արդեն հեռացվեց) մեկնաբանություններից մի քանիսին` կասեմ, որ մշակույթի նախարարությունը այս երկրում կարելի է ասել 0-ից էլ ցածր մակարդակի վրա է գտնվում, ու դա գաղտնիք չի ոչ մեկի համար... Անցնեմ նրան, որ 1in.am-ը փոքր-ինչ խեղաթյուրել է իրեն հասած ինֆորմացիան... Տվյալ արվեստագետները, որքան էլ որ բարկացած լինեն, միեւնույն է իրենք չեն տվայտվել, որ լուսաբանվեն, ոնց նշված էր մեկնաբանություններից մեկում... Ես հենց նոր անձամբ ճշտեցի մանրամասները: Իրական բողոքողները եղել են երեխաների ծնողները, որ ուր գնացել են, խոսել են ստուդիայի ու Արտաշեսի վարքի մասին... Իհարկե, շատ հավես է, որ մարդիկ այդքան դուխով խոսում են, կարծիք հայտնում, բայց լավ կլիներ՝ իրենք անձամբ լինեին Վանաձորում ապրող արվեստագետ ու զգային, թե ինչ է նշանակում ապրել այն պայմաններում, երբ ՀՀ-ն արվեստի որակը բարձրացնելու ու արտիստներին ոգեւորելու փոխարեն անգամ մինիմալ աշխատավարձը չի բարձրացնում... Կողքից խոսելը շատ հեշտ է, այնուամենայնիվ տվյալ պարագայում հոգնակի խոսելը սխալ է, որովհետեւ ստուդիան հիմում էին ոչ թե արվեստագետները, այլ Արտաշեսը... Իսկ Արայիկ Գեւորգյանը, Սուսաննա Ջիլավյանը եւ Էլֆիք Զոհրաբյանն ընդամենը լինելով արվեստի զարգացման կողմնակիցներ, փորձում էին օգնել նրան... 
Այժմ անդրադառնամ այն փաստին, որ աշխատանքի բերումով ինքս Շառլ Ազնավուրի անվ. մշ. պալատում շատ հաճախակի եմ լինում, եւ ուզում եմ ասել, որ իրականում ստուդիա էր հաճախում թվով մոտ 12 աշակերտ, չնայած վերջում քանակը պակասել էր, բայց ամեն դեպքում, երբ ստուդիան գործում էր, աշակերտները պարտաճանաչ կերպով վճարել են իրենք վարձերը: Վերջում արդեն, երբ «փլուզումը» մոտ էր, գուցե ոմանք հասկացած լինեն՝ ինչ է կատարվում և անտեղի գումար տված չլինեն: Բայց եթե «Լորդը»` նույն ինքը Արտաշես Ալեքսանյանը, լիներ փոքր-ինչ հասկացող ու գնահատող, գոնե այդ գումարը գրպանը դնելու փոխարեն կտար պարտքերից մեկը... Հարցը այստեղ պարտքերը չեն, այլ երեւույթը... Չի՛ կարելի նման կերպ վարվել մարդկանց հետ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել