Բաղադրիչներ

  • Խմորի համար՝
  • ալյուր – 150 գր
  • կաթ – 250 մլ
  • կարագ – 100 գր
  • ձու – 4-5 հատ
  • աղ – 1 պտղունց
  • Կրեմի համար՝
  • կաթ – 1 լ
  • ձու – 4 հատ
  • ալյուր – 100 գր
  • շաքարավազ – 5 ճ/գդ
  • վանիլին – 8 գր
  • Կարամելի համար՝
  • շաքարավազ – 1,5 բաժակ
  • ջուր – 80 մլ

Պատրաստման եղանակ

Ալյուրը մաղով անցկացնում ենք և լցնում մեզ համար հարմար ցանկացած ամանի մեջ։ Դա անում ենք նրա համար, որ ալրոտ գնդիկներից ազատվենք և ալյուրը օդից թթվածնով հագեցնենք։
Միջին ուժեղության կրակի վրա ենք դնում կաթով կաթսան, ավելացնում ենք աղը, կարագը։
krokembush-4
Անընդհատ խառնելով կարագը հալեցնում ենք և զանգվածը եռման աստիճանի հասցնում։ Այնուհետև կրակի տակն անջատում ենք և ալյուրը լցնում։
krokembush-2
Խառնիչով հանգամանորեն խառնում ենք մինչև համասեռ զանգված ստանանք։
krokembush-3
Այնուհետև թիակով այնքան ենք խառնում, մինչև խմորը թանձրանա։ Այժմ սպասում ենք խմորը սառչի, որ ձվերն ավելացնենք։ Ձվերը տաք հոսող ջրի տակ լվանում ենք և հատ առ հատ ավելացնում խմորին։ Հարիչով հարում ենք մինչև միասեռ զանգված ստանանք։ Ահա և պատրաստ է եփովի խմորը։
krokembush-6
Տապակի մեջ յուղաթուղթ ենք դնում կամ պատում ենք բուսայուղով։ Եթե խոհարարական պարկ ունենք, շատ լավ է, եթե ոչ սովորական պոլիէթիլենային փաթեթներ ենք վերցնում, ծայրը կտրում և, զգուշորեն մեջն ենք լցնում խմորը և սեղմելով դուրս ենք մղում խմորը տապակի վրա։ Կարկանդակների միջև հեռավորությունը 3-5 սմ պետք է լինի, քանի որ թխվելու ընթացքում դրանք չափերով մեծանում են։
krokembush-7
Տապակը դնում ենք մինչև 220 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և 5-7 րոպե թխում ենք, այնուհետև ջերմաստիճանն իջեցնում ենք մինչև 180 աստիճան և 7-10 րոպե ևս թխում ենք։ Այնուհետև ջեռոցն անջատում ենք, ջեռոցի դուռը կիսաբաց ենք անում և թողնում ենք 5-7 րոպե, որպեսզի կարկանդակները սառչեն։ Կարկանդակները պետք է հասցնեն լավ թխվեն և կարմրավուն երանգ ստանան։
krokembush-8
Մինչև կարկանդակները սառչում են, պատրաստում ենք միջուկը։ Դրա համար անհրաժեշտ է 3,5 տոկոս և բարձր յուղայնությամբ կաթ։ Եվ այսպես, կաթը լցնում ենք կաթսայի մեջ, դնում ենք թույլ կրակի վրա և թիակով պարբերաբար խառնելով հասցնում ենք եռման աստիճանի։
Ալյուրը մաղում ենք։ Ձվերը հոսող տաք ջրի տակ լվանում ենք և ջարդում ենք խոր ամանի մեջ, ավելացնում ենք շաքարավազն ու վանիլինը, ալյուրը և հանգամանորեն այդ զանգվածը խառնում ենք մինչև համասեռ զանգված ստանանք։ Կաթի մասին չենք մոռանում, եթե եռացել է, կրակի վրայից վերցնում ենք։
Կաթը զգուշորեն ավելացնում ենք ձվով խառնուրդին` միաժամանակ խառնիչով հարելով։
krokembush-5
Այնուհետև այս զանգվածը հետ ենք լցնում կաթսայի մեջ և դնում թույլ կրակի վրա։ Ինտենսիվ խառնելով զանգվածը հասցնում ենք եռման աստիճանի, որից հետո կրակի տակն անջատում ենք։ Կրեմը սառելու ընթացքում աստիճանաբար թանձրանալու է։
Յուրաքանչյուր կրոկեմբուշ կողքից կամ ներքևից կտրում ենք և թեյի գդալի կամ հրուշակեղենային պարկի միջոցով սկսում ենք լցոնել դրանք։

Կարամելը եփելու համար պետք է հարմար կաթսա վերցնենք։ Չկպչող ծածկույթով կաթսաները հարմար չեն, քանի որ դրանք կարամելը եփելուց կարող են վնասվել (պղինձն ու անագը ևս հարմար չեն)։ Վերցնում ենք շատ բարձր պատերով, ներսի կողմից բաց գույնի ծածկույթով և հաստ տակով կաթսա:
Շաքարավազն ու ջուրը լցնում ենք կաթսայի մեջ, լավ խառնում ենք և դնում ենք միջին ուժեղության կրակի վրա։ Չենք խառնում և սպասում ենք, որ շաքարավազը լուծվի։ Երբ արդեն շաքարավազի մեծ մասը լուծվել է սկսում ենք դանդաղ խառնել։
Պատրաստի կարամելը պետք է սաթի գույն ունենա (դեղնա-նարնջագույն)։ Որպեսզի կարամելը չվառենք, կաթսան վերցնում ենք կրակի վրայից։
krokembush-9
Ահա ամեն ինչ պատրաստ է, անցնում ենք եզրափակիչ փուլին։ Պատրաստված կարկանդակներով սկսում ենք տոնածառ ձևավորել (բուրգ), բարձրությունն ու լայնությունը ինքներս ենք որոշում։ Որպեսզի մեր կարկանդակները ամուր կպնեն իրար կարամելի մեջ ենք թաթախում։
krokembush-10
Կրոկեմբուշը մատուցում են սառը վիճակում տարատեսակ ըմպելիքների հետ, օրինակ,թեյի, սուրճի,տաք շոկոլադի, կաթի կամ անգամ կոկտեյլի հետ։
Այս հրաշագեղ թխվածքը կարող ենք նույն կարամելով ձևավորել(թելի պես ձգում ենք և դրանով փաթաթում մեր տոնածառը կամ բուրգը)։
krokembush-11
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել