«Ասում են,  թե ևս մեկ բարձրաստիճան պաշտոնյայի թոշակի անցնելու ժամանակն է մոտենում, և նրան փոխարինելու պատրաստ թեկնածուներն արդեն «ընտրարշավը» սկսել են։ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի երկարամյա գործունեության ավարտին քիչ ժամանակ է մնացել, իսկ նրան փոխարինողին իշխանություններն արդեն աչքի տակ ունեն։ Սահմանադրական բարեփոխումներին ակտիվ մասնակցած, ընտրական օրենսգրքի վրա գիշերուզօր աշխատող Հրայր Թովմասյանը ջանքեր չի խնայում, որ իր թեկնածության հարցում իշխանությունների հաշվարկներն արդարացված լինեն։ Ասում են նաև, որ իշխանության «վերնահարկում» ՍԴ– ի նախագահ դառնալու երաշխիքներ Հրայր Թովմասյանին տրվել են»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել