Ինչքան էլ մարդը դեասանական վարպետության դասընթացների հաճախի, ստանա բարձրագույն կրթություն, գրքեր կարդա, միևնույն է դերասան չի դառնա, եթե այդ տաղանդն իր մեջ ի ծնե չկա: Գրքային ու խմբակային դասընթացների տեքստերով դերասան դարձած մարդիկ չեն կարողանում մի կերպարից դուրս գալ և մոռանալով դա, անցնել հատկանիշներով ամբողջովին տարբեր հաջորդ կերպարին:  Իսկ այդպիսի դերասաններ մեր առօրյայում լի են: Վառ օրինակ վերջերս մեկնարկած «Երանի» սերիալում  Շուշաննա Թովմասյանը: Ինչքան էլ այս աղջիկը հարձակվի լրագրողների վրա, թե «ես անլվա երբեք չեմ եղել», շարունակում է մնալ նույն «անլվան» անգամ այս նոր սերիալում, որտեղ ուրիշ կերպար է մարմնավորում: Նա չի կարողանում դուրս գալ խեղճուկրակ Էլենի կերպարից ու իր նախկին դերից այս սերիալ է բերել նույն կեղտոտ ու անլվա մազերը, փնթի արտաքինն ու նվնվոցը: Լավ, հասկացանք, որ սերիալը սցենարային առումով  բավականին  նման է «Դժվար ապրուստ»-ին, բայց Շուշաննան հենց նրա համար է դերասանուհի կոչվում, որ կարողանա իր կերտած նախորդ հերոսուհուց  տարբերակել նորին ու մեզ էլ համոզել, որ նրանք նույն մարդիկ չեն: 

Նայեք ինքներդ, «Դժվար ապրուստ»-ից անցել է 4 տարի, բայց այս աղջիկը նույնն է, ոչ մի փոփոխություն:

Ընդհանրապես մարդիկ իրենց կարիերայում աճի են  ձգտում, չեն սիրում նույն տեղում դոփել: Իսկ դերասանների համար այդ աճը դրսևորվում է ամեն անգամ նոր դեր խաղալով, նոր կերպարներ կերտելու առաջարկներով: 4 տարի է անցել,  և մենք համոզվում ենք, որ Շուշաննայի մոտ մասնագիտական առումով ոչ մի աճ չկա, եթե նրան նորից նույն դերն են առաջարկել, նույն անլվա, աղքատ, լացկան աղջիկը, ով միայն լավ ողբալ գիտի: Իսկ նա կարծես դժգոհ էլ չէ, որ ռեժիսորներն ու սցենարիստները իր մեջ պոտենցիալ չեն նկատում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել