Ըստ ազգային վիճակագրության ծառայության հրապարակած տվյալների նախորդ տարվա հունվար-դեկտեմբեր ամիսների համար ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել է 1 տրիլիոն 147 մլրդ. դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցել է 0,9 տոկոսով: Նշվածում հարկերը և տուրքերը միասին կազմել են 1 տրիլիոն 67 մլրդ դրամ և ապահովել են պետական բյուջեի եկամուտների 86,9 տոկոսը:

Հարկ է նշել, որ նախորդ ժամանակահատվածի համեմատ 2015 թվականին նվազել են մի շարք կարևոր հարկատեսակների ծավալները, մասնավորապես ավելացած արժեքի հարկը նվազել է 3,7 տոկոսով, ակցիզային հարկը՝ 3,1 տոկոսով, շրջանառության հարկը՝ 24,2 տոկոսով, պետական տուրքը՝ 17,5 տկոսով, բնական պաշարների օգտագործման վճարները՝ 11,1 տոկոսով: Ինչպես նաև գրեթե չի փոփոխվել շահութահարկի ծավալները, սակայն աճել են՝ մաքսատուրքի ծավալները՝ 27 տոկոսով և եկամտային հարկը՝ 7,8 տոկոսով:

Վերը նշված ցուցանիշները հավաստում են այն մասին, որ տնտեսական տարին իսկապես բարդ էր և կարելի է ասել, որ հարկային եկամուտների վրա հիմնականում ազդել են՝ տրանսֆերտների նվազումը, փոխարժեքի փոփոխությունները, մետաղների գների անկումը և հարկային փոփոխությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել