Երեկ վերջապես այցելեցի «Ավենյու 37» սրճարան՝ կոկիկ և գեղեցիկ մի վայր, ուր տիրում է մտերմիկ մթնոլորտ և ջերմ վերաբերմունք յուրաքանչյուրի նկատմամբ։ Գեղեցիկ մի վայր, ուր կարելի է թե լավ ժամանակ անցկացնել ընկերների և հարազատների հետ, թե այցելել մենակ՝ մտքերն ի մի բերելու կամ գուցե հանգիստ միջավայրում աշխատելու համար։
Շատերը կզարմանան, թե ինչու եմ անդրադառնում «Ավենյու 37-ին», չէ որ նման վայրերի պակաս մայրաքաղաքում կարծես թե չկա։ Սակայն այստեղ կա մի բայց.. Սրճարանն իր ողջ հասույթը և թեյավճարները ուղղում է .. տարեցների համար բացված բարեգործական ճաշարան։ Եվ ամեն քայլափոխին չի գովազդում իր այդ առաքելությունը, որ, համաձայնեք, բարձր գնահատականի և հարգանքի արժանի քայլ է։ Բարեգործության մասին փաստում է միայն սրճարանի ներսում տեղադրված մի վահանակ՝ բացման օրվանից մինչ ներկա պահը վճարված բարեգործական ճաշերի քանակով։
Աննկարագրելի զգացում է, երբ գիտակցում ես, որ դու ոչ միայն սրճարանի այցելու ես, այլ նաև այս բարի գործի մասնակից՝ քո իսկ պատվերի դիմաց վճարած գումարով։
Շնորհակակություն, Aram Antinyan, բարի և նախաձեռնող մարդ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել