Համեղ լինելուց բացի հապալասը դրական ազդեցություն է ունենում սրտի առողջության վրա: Հապալասը հզոր հակաօքսիդանտային հատկություն ունի, որի շնորհիվ օգնում է պայքարել ազատ ռադիկալների դեմ և բարելավել սիրտ-անոթային համակարգի առողջությունը:

Հապալասի երկարատև օգտագործումը նվազեցնում է սրտամկանի ինֆարկտի կամ սրտի կաթվածի վտանգը երիտասարդ և միջին տարիքի կանանց մոտ:

Սննդաբանների անցկացրած մեկ այլ հետազոտության արդյունքների համաձայն` հապալասի ամենօրյա օգտագործումը կարող է կարգավորել արյան բարձր ճնշումը և զարկերակային խնդիրները` հատկապես մեծ տարիքի կանանց մոտ:

Հապալասի պարունակության մեջ առկա հակաօքսիդանտները`
բարելավում են հիշողությունը,
նվազեցնում են Ալցհայմերի հիվանդության առաջացման վտանգը,
բարելավում են մարսողությունը,
կանխում են քաղցկեղի առաջացումը:

Սննդային արժեքը. մեկ բաժակ հապալասը պարունակում է 80 կալորիա, ուստի որոշ առումով հագեցնող է: Այն հարուստ է նաև դիետիկ մանրաթելերով և կարող է ապահովել օրական մանգանի անհրաժեշտ քանակի 25 տոկոսը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել