Vyibor-kupalnikov-BleykԵրբևէ մտածել եք, թե 90*60*90 հայտնի չափորոշիչներով կանայք  կազմվածքի ինչպիսի՞ տեսակ ունեն։ Այսօրվա մեր թեման ուսումնասիրելիս բացահայտեցի՝ ավազե ժամացույց։ Կազմվածքի այս տեսակն ունեցող կանանց ուսագիծը հավասար է կոնքագծին, նրանք ունեն անձեռնմխելի առավելություն․ բարակ իրան։ Քաշ հավաքելիս կիլոգրամները համաչափ տարածվում են կրծքի և ազդրերի հատվածում, իրանը մնում է անփոփոխ՝ կատարյալ բարակ։

Ավազե ժամացույց կազմվածք ունեցող կանայք երկու խմբի են բաժանվում․ սլացիկ ավազե ժամացույց ու փարթամ ավազե ժամացույց։

Ուշագրավ օրինաչափություն կա․ կազմվածքի այս տեսակն ունեցող կանայք որպես կանոն շատ նիհար չեն լինում (խոսքն, իհարկե, սպարտայական կենսակերպ վարող մոդելների մասին չէ)։ Ցածր քաշ ունենալու պարագայում նույնիսկ նրանք աչքի են ընկնում կրծքի ու ազդրերի ախորժելի չափորոշիչներով։

pol_pes_chasy_1

Ավազե ժամացույց կազմվածք ունեցող կանայք կատարյալ են համարվել նույնսիկ 19-րդ դարում։Այսպիսի կազմվածքով կանայք են արվեստագետներին ոգեշնչել ու մուսա դարձել։  Ավազե ժամացույց կազմվածք են ունեցել  Մերիլին Մոնրոն, Սոֆի Լորենը, ներկայում՝ Մոնիկա Բելուչչին, Ջեսիկա Սիմփսոնը և ուրիշները։

Ավազե ժամացույց կազմվածք ունեցող կանայք հագուստի ընտրության և համադրման հարցում լուրջ խնդիրների չեն բախվում։ Սակայն, ինչպես միշտ, այսօր ևս կփորձենք իրերը դարակներում գրագետ  դասավորել  Հագուստ ընտրելիս երկու նպատակ պետք է հետապնդել․ ընդգծել բարակ իրանը և պահպանել ուսագծի ու կոնքագծի հավասարությունը։

Ընդհանուր ցուցումներ․

retro_10Խուսափեք ազդրերին ծավալ հաղորդելուց, այս  դեպքում ավազե ժամացույցն իր տեսքը կորցնում է, կազմվածքը դառնում է տանձանման։

  • Մի շեշտադրեք կուրծքը և ուսագիծը։ Շրջանցեք ուսադիրները, վալաններով բլուզներն ու կրծքի հատվածում տեղակայված խոշոր նախշերը։
  • Ձեռք բերեք վառ ու բազմատեսակ գոտիների լայն հավաքածու, դրանք ձեր լավագույն ընկերներն են։ Ամեն հարմար առիթով ընդգծեք իրանը։ Ընտրեք այնպիսի զգեստներ, որոնք իրանի հատվածում դեկորատիվ գոտի կամ այլ տարրեր կունենան։ 
  • Ավազե ժամացույց կազմվածք ունեցողների համար  գունային լավագույն լուծումը միատոն հագուստի ընտրությունն է։ Ինչպես արդեն նշեցինք, պրինտերն ու հավելյալ այլ տարրերը խրախուսվում են միայն իրանի հատվածում։ 
  • Նախապատվությունը տվեք մարմնի ուրվագիծն ընդգծող և թափվող կտորներին․ էլաստիկ տրիկոտաժին, մետաքսին, բամբակին և թաղիքին։ 
  • Խուսափեք պարկանման ընդարձակ հագուստից։ Այսպիսի կազմվածքը թաքցնելն ուղղակի հանցանք է։

Ինչպե՞ս ընտրել

Տաբատ  

97756782Ավազե ժամացույց կազմվածքի համար տաբատ ընտրելիս նախապատվությունը տվեք ազդրերի  ուրվագիծն ընդգծողներին։ Խուսափեք տաբատների պարկանման մոդելներից։ Կատարյալ տաբատի թեկնածուները երկուսն են․ նեղ սքինի ու կոնքերի հատվածից լայնացող տաբատներ։ Ուշադրություն դարձրեք, որպեսզի դրանց ազդրերի հատվածում և հետնամասում գրպաններ չլինեն։ Դրանք ազդրերին հավելյալ ծավալ կհաղորդեն։ Ու, ամենակարևորը, խուսափեք գոտկատեղից ցածր տաբատներից, դրանք կլղոզեն իրանի հատվածն ու  կշեշտադրեն կոնքերը, արդյունքում՝ կազմվածքը տանձանման կդառնա։

Կիսաշրջազգեստ

Ավազե ժամացույց կազմվածքի համար կիսաշրջազգետի լավագույն մոդելը կիսաշրջազգեստ-մատիտն է։ Եթե ուշադրություն դարձնեք, այն ճշտությամբ կրկնում է ավազե ժամացույցի ուրվագիծը․ Այն ընդգծում է իրանը, ազդրերի հատվածում փոքր-ինչ լայնանում և կրկին նեղանում՝ շեշտադրելով ոտքերը։Как-выбрать-ремень-2Այս պարագայում կիսաշրջազգեստ-մատիտի կատարյալ երկարությունը ծնկները ծածկողն է։ Կիսաշրջազգեստի այս մոդելից բացի նախապատվությունը կարող եք տալ նաև արև, կիսաարև և ասիմետրիկ եզրերով կիսաշրջազգեստներին։ Հակացուցումը մեկն է․ պլիսե կիսաշրջազգեստ։ Այն ծավալ է հաղորդում։

 Շրջազգեստ 

Ավազե ժամացույց կազմվածք ունեցող կանանց ոճաբանները խորհուրդ են տալիս զգեստապահարանում շրջազգեստների հարուստ հավաքածու ունենալ։ Տարածված կատակ կա․ նրանք շրջազգստով են ծնվել։  Իսկապես, ավազե ժամացույց կազմվածքը լավագույնս ընդգծվում է հենց շրջազգեստի օգնությամբ։ Այսպիսի կազմվածք ունեցող կանանց ցուցված են շրջազգեստների բոլոր մոդելները․ լայնացող,  ջրահարս, կորսետով․․․ Ցանկն անվերջ կարելի է շարունակել։ Մի կարևոր նախապայման կա․ շրջազգեստը պետք է ընդգծի իրանը։ Իրանի գիծը շրջազգեստով կարելի է փոքր-ինչ բարձրացնել, բայց ոչ երբեք իջեցնել։

Տոպեր, բլուզեր, վերնաշապիկներ

dumaneutralՈրքան փարթամ է կուրծքն, այնքան ավելի պարզ ու մինիմալիստական պետք է լինի տոպը, բլուզն ու սվիտրը։ Խորհուրդ է տրվում նախապատվությունը տալ  կլոր կամ V-աձև բացվածքներին, դրանք տեսողականորեն կնրբացնեն ուսագիծը։ Վերնաշապիկ ընտրելիս շրջանցեք մարմինը կիպ գրկող մոդելները, ընտրեք բոյֆրենդի վերնաշապիկներ,  իրանի հատվածում գոտի կապելով՝ կշեշտադրեք ինչ պետք է։ Այն կարող եք տեղավորել նաև տաբատի կամ կիսաշրջազգեստի ներսում։

Ժակետ, վերարկու 

Ժակետ ու վերարկու ընտրելիս ուշադրություն դարձրեք դրանց երկարությանը։ Սա թիվ մեկ նախապայմանն է։ Խուսափեք կարճ մոդելներից, դրանք չպետք է վերջանան իրանի կամ գոտկատեղի հատվածում։ Կատարյալ երկարությունը ազդրերի  հատվածին հասնողն է։ Դրանց վրա գրպաններ չպետք է լինեն, խրախուսվում է գոտու ներկայությունը։

Силуэты-для-фигуры-песочные-часыԱքսեսուարներ

Ավազե ժամացույց կազմվածք ունեցողներն իրենց զարդատուփում նուրբ և միջին չափի զարդեր պետք է ունենան։ Խոշորներն ուսագծին ու կրծքի հատվածին ծավալ կհաղորդեն։ Խուսափեք հաստ շարֆերից, դրանք կթաքցնեն ձեր գեղեցիկ դեկոլտեն։ Ու, ինչպես արդեն բազմիցս շեշտվեց, պետք է ձեռք բերել գոտիների մեծ տեսականի։

Ուշադրություն, գոտին ձեր լավագույն ընկերն է միայն այն դեպքում, երբ օղակում է իրանը։ Կոնքերի հատված իջնելով՝ այն թշնամի է դառնում։ Ինչ վերաբերվում է կոշիկներին, ապա ավազե ժամացույց կազմվածք ունեցողներին ոճաբանները խորհուրդ են տալիս կրել առանց կապիչների կոշիկներ, բալետկաներ ու կեդեր։ Բոտիլյոններն ու հաստ կրունկներով կոշիկները  չեն խրախուսվում, դրանք տեսողականորեն հաստացնում և կարճացնում են ոտքերը։

Ահա, այսքանը։ Ինչպես տեսնում ենք, կատարյալ կարելի է լինել առանց 90*60*90 չափորոշիչի։  Կարևորը գրագետ, տեղեկացված ու հնարամիտ լինելն է։   

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել