Էսօր մտքեր տեսա, թե իբր՝ պետք չի Վալենտինը նշել, որովհետև դուք չգիտեք դրա իսկական իմաստը, այ որ իմանաք չեք նշի և այլ: Էս մտքի հետ կապված՝ պատմություն պատմեմ.
Մի պատմաբան ծանոթ ունեի, որ պատրաստվում էր Toefl-ի քննություն տալ՝ ասպիրանտուրա ընդունվելու համար: Քննության օրը, բոլոր բաժինները նորմալ գրում ա ու հասնում՝ reading-ին, որտեղ պետք ա արագ կարդալ տեքստը ու ճիշտ՝ ըստ տեքստի, պատասխանել հարցերին. ամեն վայրկյանը կարևոր ա: Սրան բաժին ա հասնում պատմության մասին մի տեքստ, սա էլ՝ կարդում ա ու մեջը բովանդակային սխալ «հայտնաբերում»: Էլի ա կարդում, զարմանում ա, կատաղում, թե բա ոնց կարելի ա՝ սա պատմության խեղաթյուրում է, չի կարելի և այլն: Ու մինչև ինքը գլուխ ա ջարդում տեքստը կազմողների պատմության գիտելիքների վրա, քննության ժամանակը սպառվում ա, ինքը չի հասցնում վերջացնել, կտրվում ա քննությունից ու չի ընդունվում ասպիրանտուրա:
Ասել կուզեմ՝ կան իրավիճակներ, որ իմաստի մեջ պետք չի խորանալ. պետք ա գրել, պետք ա սիրել, անկախ նրանից՝ Սուրբ Սարգիս ա, թե Վալենտին: Կյանքը կարճ ա՝ քննության պես, նայեք՝ շատ չխորանաք «իմաստի» մեջ ու կտրվեք գլխավորից: Սիրե՛ք իրար՝ անընդհատ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել