Փորձագետները պարզել են, թե ինչպես կարելի է երկարացնել iPhone-ի և iPad-ի լիթիում-իոնային մարտկոցների օգտագործման ժամկետը, գրում է TechInsider-ը:

Ինչպես նշում է լրատվամիջոցը՝ ժամանակակից մարտկոցներն օժտված են լիարժեք լիցքավորման ցիկլերի սահմանափակ քանակությամբ: Մարտկոցներն աստիճանաբար կորցնում են արտադրողի նշած հզորությունը:

iphone_pit_stop

Ամբողջական ցիկլ է համարվում մարտկոցի լիցքաթափումը 100%-ից մինչև 0%:

iPhone-ի մարտկոցները, օրինակ՝ նման անբողջական լիցքաթափման 100 ցիկլերից հետո կորցնում են հզորության 20%-ը:

Practical-meter-iPhone-PC-slow-charge

Փորձագետների կարծիքով՝ մարտկոցի կյանքը երկարացնելու համար պետք է լիցքավորման մակարդակը պահել 80%-ից 40%-ի վրա:

Խորհուրդ չի տրվում սարքը լիցքավորել մինչև 100%:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել