Ցանկանու՞մ եք այրել ձեր օրգանիզմի ավելորդ ճարպերը,: Այդ դեպքում ձեզ առաջարկում ենք պատրաստել համեղ, վիտամիններով հարուստ, նիհարեցնող ըմպելիք՝ մեղրով և դարչինով:

Ճարպերն այրող ըմպելիք՝ մեղրով և դարչինով

Բաղադրիչներ

  • 2/3 բաժակ գոլ ջուր
  • 1 թեյի գդալ մեղր
  • 1 ճաշի գդալ քերած կոճապղպեղ
  • ½ թեյի գդալ դարչին
  • Կես լիմոնի հյութ

Պատրաստման եղանակը

1 Գոլ ջրի մեջ հալեցրեք մեղրը, ավելացրեք դարչինը, կոճապղպեղը, կիտրոնի հյութը:

2 Մի փոքր տաքացրեք կոկտեյլը, ինչպես ձեզ դուր կգա, բայց ոչ մի դեպքում չի կարելի հասցնել եռման աստիճանի:

3 Վերցրեք կրակից, խառնեք և թողեք մնա այդպես մեկ րոպե:

Խմեք այս ըմպելիքն օրը երկու անգամ. առավոտյան՝ նախաճաշելուց 30 րոպե առաջ և երեկոյան՝ քնելուց առաջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել