Ավստրալուհի Ջեյդը չէր հավատում ուրվականների գոյությանը: Մինչ որոշակի ժամանակ…

Նրա դստեր՝ Ռուբիի, ննջասենյակում անվտանգության տեսախցիկ էր տեղադրված, և մի օր փոքրիկի մայրը որոշեց ստուգել, արդյոք իր աղջկա հետ ամեն ինչ կարգին է:

Կինը մի պահ նայեց մոնիտորին, և սկզբում նրան թվաց, թե ամեն ինչ նորմալ է, և աղջիկը խորը քնած է: Բայց քիչ հետո նա ավելի ուշադիր նայեց և մարմնով սարսուռ անցավ… Համոզվելու համար, որ իր աչքերն իրեն չեն խաբում, Ջեյդը իր հեռախոսով տեսագրեց մոնիտորում կատարվածը: Ահա նրա տեսագրածը…

Ենթադրում եմ, դուք նույնպես նկատեցիք երկու շրջանակները, որոնք փոքրիկի մահճակալի գլխավերևում էին… Ջեյդը վստահեցնում է, որ տանը, բացի իրենից և Ռուբիից, ոչ ոք չկար այդ գիշեր, և փոքրիկի սենյակի դուռը ամուր փակված էր:

Իհարկե սարսափելի է տեսնել, թե ինչպես են ուրվականները սավառնում երեխայիդ մահճակալի գլխավերևում:

Սակայն Ջեյդն ասում է, որ Ռուբին միանգամայն առողջ է և խորը ու հանգիստ քնում է գիշերները: Այդ պատճառով էլ նա կարծում է, որ դրանք փոքրիկի պահապան հրեշտակներն են, և նրան ոչ մի վնաս չեն պատճառի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել