Exclusive

Երիտասարդ դերասանուհի Մարինկա Խաչատրյանը մարտի 14-ից նոր կերպարով կտեղափոխվի «Ֆուլ հաուս»՝ մի տան մեջ բնակվելու Անի Երանյանի, Արփի Գաբրիելյանի, Միհրան Ծառուկյանի, Գոռ Հակոբյանի և Գրիգոր Դանիելյանի հերոսների հետ:

Մարինկան առաջինը BlogNews-ին է հարցազրույց տվել նոր կերպարի մասին ու պատմել, թե ինչ ոգևորված է նոր նախագծով: «Ես նայում էի «Ֆուլ հաուսը» ու շատ էի սիրում: Երբ կարդում էի Մենչի հարցազրույցը, որում ասել էր, որ սիթքոմում 2 նոր կերպար է ավելանալու՝ աղջիկ և տղա, անգամ չէի պատկերացնում, որ այդ աղջիկը կարող եմ  ես լինել: Շատ ուրախացա, որ ինձ առաջարկեցին խաղալ այս կերպարը: Անկեղծ, շատ անսպասելի անակնկալ էր: Ես մտածում էի՝ երևի քասթինգ կլինի,  հնարավոր է՝ ես չլինեմ, բայց շատ ուրախ եմ, որ հաստատվեց մասնակցությունս,- ասաց Մարինկան ու հավելեց, որ նախագիծը հաջողած է, ինքը շատ սպասելիքներ ունի: -Հեռուստադիտողների սերը միշտ զգացել եմ, բայց կարծում եմ, որ այս կերպարից հետո ինձ ավելի շատ կսիրեն:) Հասկանում եմ, որ դա նաև ինձանից է կախված, ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ ընտրությունը»:

Մարինկա Խաչատրյանի 18-ամյակի հայտնի հյուրերն ու անակնկալը

Դերասանուհին առաջին անգամ է նկարահանվելու հումորային նախագծում: Նա շեշտեց, որ այս անգամ իր բոլոր կերպարներից տարբերվող դեր է խաղալու: Նա մարմնավորելու է Տաթևի քույրիկին, ով եկել է Ղարաբաղից: «Կերպարս ազատ, աշխույժ աղջիկ է, սիրում է գնալ փաբեր, ընկերուհիների հետ լինել էստեղ-էնտեղ: Ահավոր աշխույժ կերպար է, միշտ իրենց տանն է, իրենց հետ: Քույրիկիս ու Լիկայի հետ լավ եմ, սակայն տղաների հետ… ինչպես աղջիկները, այնպես էլ ես :)»,- ասաց Մարինկան ու հավելեց, որ իր կերպարը ստեղծում է նոր խնդիրներ:

Մարինկայի փոխանցմամբ՝ իր համար հաճելի է, որ խաղընկերը լինելու է Գևորգ Մարտիրոսյանը: «Կարծում եմ՝ երբ մարդուն ճանաչում ես, ավելի հեշտ է լինում աշխատելը: Ես դերասանական անձնակազմից ոչ ոքի չեմ ճանաչում: Հուսով եմ՝ կդառնամ իրենց ընտանիքի մի մասը»:

Անդրադառնալով հոնորարների աճին՝ Մարինկան նշեց, որ դրանք նկատելիորեն աճել են, սակայն տարբեր նախագծերում հոնորարի  չափը տարբեր է: «Ինձ հարմար է այն գումարը, որն ինձ առաջարկվել է: Բնականաբար, կարևորում եմ հոնորարը, քանի որ աշխատում եմ, չեմ քնում, սակայն ինձ համար առավել կարևոր  են կերպարն ու նախագիծը»,- եզրափակեց նա:

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել