EXCLUSIVE
Այն, որ հայտնի մարդիկ բիզնես են սկսում, շատերի համար այլևս նորություն չէ: Դերասանուհին բացել է իր գեղեցկության սրահը, իսկ մանրամասների մասին պատմել է BlogNews.am-ին:
«Վաղուց ունեի նման գաղափար, քանի որ նկարահանումների հետ մեկտեղ, բարդ կլիներ մեկ այլ տեղում աշխատել, հատկապես անել այն աշխատանքը, որ իմ սրտով կլիներ: Սա էլ հիմնական պատճառով, որ որոշեցի ունենալ իմ սեփական բիզնեսը»:
Դերասանուհին գեղեցկության սրահն անվանել է «Սալմա», քանի որ կարծում է` այն շատ հնչեղ է, իսկ հայտնի լինելը բիզնեսի հաջողության համար դեռ շատ քիչ է. «Բիզնեսի հաջողությունը որակյալ և մատչելի ծառայություններն են»:
Հայտնի փաստ է, որ բիզնեսը բավական ժամանակատար և պատասխանատու գործ է. դերասանուհին համակարգելու է գեղեցկության սրահի ամբողջ աշխատանքը, իսկ ընթացիկ այլ հարցերով կզբաղվի սրահի պատասխանատուն. «Բիզնեսը չի խանգարի իմ հիմնական գործին, քանի որ ինձ մոտ աշխատելու են վստահելի և պատասխանատու մարդիկ, ովքեր իմ բացակայության ժամանակ կկարողանան պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերել»:
Իսկ այն հարցին` ո՞վ է աջակցել դերասանուհուն գեղեցկության սրահ բացելու հարցում, նա այսպես պատասխանեց. «Ես տասնվեց տարեկանից աշխատում եմ, նկարահանվում եմ, սիրում եմ աշխատել և նպատակասլաց եմ: Ամեն ինչ այդքան էլ բարդ չէ, եթե ունենաս աշխատանք կարող ես մի քանի ամիս կուտակել գումար, որը հետո կկարողանաս ներդնել քեզ հաճելի գործի մեջ: Իհարկե, խորհրդակցում եմ ինձ համար հարազատ մարդկանց հետ, բայց իմ մեջքին կանգնած է երազանքս, ստեղծել «Սալմա» գեղեցկության կենտրոնը, որը շուտով կբացի իր դռները կանանց և աղջիկների համար: Իսկ քննադատությունն ալարկոտ մարդկանց զբաղմունքն է, որոնք տունը նստած ոչինչ չեն ձեռնարկում»:
Նյութ`Սիրանուշ Գրիգորյանի