Tert.am-ը գրում է.

Սիրիայի հարցով տարաձայնությունները պետք է լուծվեն բանակցությունների միջոցով, որոնց պետք է մասնակցի Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը։

 

Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին։


«Կան շատ ստորջրյա հոսանքներ, որոնք դժվարացնում են իրավիճակը, սակայն մենք վստահ ենք, որ բանակցությունները միակ միջոցն են, որ Սիրիան կարողանա ապրել ու դարձյալ բարգավաճել»,-ասել է Քերին։

 

Նա նշել է, որ կան տարաձայնություններ, որոնք պետք է հարթվեն բանակցությունների միջոցով։

 

«Ասադը պե՛տք է մասնակցի նման բանակցություններին»,-ասել է ԱՄՆ-ի պետքարտուղարը Սիրիայի աջակցության միջազգային խմբի մյունխենյան բանակցություններն ամփոփող մամուլի ասուլիսում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել