Isa Dare is wearing camouflage and a black headscarf with an Isil logo on it like in the first video«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության կողմից մշտապես տարբեր եղանակներով մահապատիժ իրականացնելու պրակտիկան թույլ է տալիս ենթադրելու, որ ծայրահեղական կառույցում հարուստ երևակայությամբ օժտված մասնագետների հատուկ խումբ է գործում, որի նպատակն «իրավախախտներին» ամեն անգամ նոր՝ ավելի դաժան կերպով պատժելու սցենարների մշակումն է և գեղարվեստական մոտիվներով ներկայացումը:
Այսպես, ԻՊ-ի կողմից զանգվածային մահապատժի վերաբերյալ գեղարվեստական ոճով նկարահանված հերթական քարոզչական բնույթի տեսանյութում պատկերված է Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսության մեջ մեղադրվող 3 պատանդների՝ ավտոմեքենայում փակված վիճակում պայթեցման գործողությունը: Այս անգամ մահապատիժն ի կատար է ածել ծայրահեղական կառույցի նոր՝ ընդամենը 4-ամյա մանկահասակ դահիճը՝ Իսա Դեիր անունով, ծագումով Մեծ Բրիտանիայի հարավից, ում արևմտյան մամուլը, ԻՊ-ի սպանված հանրահայտ դահիճներից մեկի՝ «Ջիհադի Ջոնի» մականվան օրինակով, արդեն իսկ կնքել է «Ջիհադի Ջունիոր»: Իսկ մահապատիժն իրականացվել է Սիրիայում ԻՊ-ի կենտրոնը հանդիսացող ալ-Ռակկա քաղաքում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել