Tert.am-ը գրում է.
Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը կարծում է, որ Հայաստանում և՛ նկարահանված ֆիլմերի որակն է լավանում, և՛ հանդիսատեսի ճաշակն է բարձրանում: «Հիմա շատ բաներ են արվում, օրենք է նախագծվում, տարբեր կազմակերպությունների հետ ենք համագործակցում: Այսինքն՝ մեծ թափով առաջ ենք գնում, այդ իմաստով շատ բան է արվում»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:

Նա նշեց, որ իրենք միայն անցած տարի 32 փառատոնի են մասնակցել, թեև այդ ֆիլմերով  հանդիսատեսին կինոթատրոններ բերել չի լինում:  «Սակայն հանդիսատեսի ճաշակը փոխվում է, սերիալները, ֆիլմերը, որոնք կինոթատրոններում ցուցադրում են ևս որակապես լավանում են, դրական տեղաշարժ կա»,-նկատեց նա:

Գևորգ Գևորգյանը նշեց, որ իրենք որոշակի միջոցներ են ձեռնարկում, միջազգային կառույցների հետ են համագործակցում, քանի որ  ֆինանսավորման չափից ու ձևից կախված է նաև այն որակը, որը այսօր առկա է:

«Հայաստանում կա կինո, որը հանդիսատեսն ավելի շատ է նայում, և կա կինո, որն ավելի շատ փառատոնային է»,-եզրափակեց Գևորգ Գևորգյանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել