Երեկ Տիմատիի երկրպագուները ուրախանալու առիթ ունեին: Նա  ներկայացրեց իր «Ключи от рая» երգի հիման վրա նկարահանված շատ գեղեցիկ ու ռոմանտիկ տեսահոլովակը: Բայց դրան անմիջապես հաջորդեցին տարատեսակ քննարկումները, թե ում էր նվիրված տեսահոլովակն ու երգը, ում էր նմանակում գլխավոր հերոսուհին և այլն: Բանն այն է, որ ըստ տեսահոլովակի սյուժեի Տիմատին ընկերուհու (իրական կյանքում ևս նրա ընկերուհի Անաստասիա Ռեշետովայի) հետ այցելում է  իր նախկին սիրելիի տուն, և նրան նայելիս ամեն րոպե հիշում է իրենց միասին անցկացրած րոպեներն ու հաճելի պահերը...

Եվ չնայած, Տիմատին տեսահոլովակը ներկայացնելիս գրել էր, որ իմաստ չկա ենթատեքստեր փնտրել, ինքը չի վախենում իր ասելիքն ուղիղ ասել, այնուամենայնիվ ենթատեքստ կար...

Տեսահոլովակում Տիմատիի նախին ընկերուհուն մարմնավորող գեղեցկուհին շատ նման էր իրական կյանքում նրա նախկին ընկերուհուն,  իր դստեր մորը` Ալյոնա Շիշկովային: 

Ահա Ալյոնան`

Երկրպագուները գրում են, որ երգի մեջ  «а ведь надо было одевать кольцо, вести тебя к алтарю, чаще говорить, как сильно я тебя люблю»  տողերը Ալյոնային են ուղղված, քանի որ նա և Տիմատին  ապրում էին միասին և  պատրաստվում էին ամուսնանալ: Չնայա որ նրանք բաժանվել են, բայց շարունակում են շատ ջերմ հարաբերություններ պահպանել: Իսկ Տիմատիի մայրը, ով խնամում է նրանց դստերը, պարզապես պաշտում է Ալյոնային:

Երկրապագուների մյուս խումբն էլ կարծում է, որ Տիմատիի տեսահոլովակի հերոսուն ոչ թե Ալյոնան է, այլ նրանից առաջ Տիմատիի ընկերուհի  Միլա Վոլչեկը: Նման կասկածի տեղիք է տվել տեսահոլովակում դաջվածքի տեսարանը: Իրականում Միլան ուներ այդ դաջվածքից: 

Չգիտեմ, թե երկրպագուների երկու բանակներից ում տեսակետն է ամենից մոտը ճշմարտությանը, բայց տեսահոլովակն ու երգը շատ լավն են, և կարելի է այն վայելել առանց ենթատեքստեր փնտրելու: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել